Add to favourites

The draft has been accepted

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԵԼՈՒ, ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N317 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Աղետի գոտու վերա­կանգնման համալիր ծրագիրը հաս­տա­տելու մասին>> Հայաստանի Հանպետության օրենքի 4-րդ գլուխը, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N122-Ն որոշման 1-ին հավելվածի 80-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները՝

1) փաստագրելու կարգը՝ համաձայն N1 հավելվածի,

2) ազատելու և հեռացնելու կարգը՝ համաձայն N2 հավելվածի:

  1. Սահմանել, որ սույն որոշման համաձայն հեռացման ենթակա են աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված այն բոլոր ոչ հիմնական շինությունները, անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, կենցաղային և այլ նպատակներով) և պատկանելությունից, որոնք նախատեսված չեն այդ տարածքների կառուցապատման նպատակով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին, առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի քաղաքային համայնքների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն իրականացնել իրենց համայնքների պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում տեղակայված ոչ հիմնական շինությունների փաստագրում:
  3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

1) աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու գործընթացն ապահովելու հարցում,

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բացառել քաղաքացիների անձնագրային հաշվառումը՝ ոչ հիմնական շինությունների հասցեներով: 

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին՝ մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչությանն ակտիվորեն իրազեկել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու գործընթացի մասին:
  2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ համապատասխան մարզպետների հարցման հիման վրա՝ սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված կարգի համաձայն, տրամադրել ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների մշտական բնակության (անձնագրային հաշվառման) ու նրանց անվամբ բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը:
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի <<Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում ընդգրկված բնակավայրերի վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու միջոցառումների մասին>> N317-Ն որոշումը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Discussed

    09.10.2017 - 27.10.2017

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9499

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.10.2017

Աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները փաստագրելու, ազատելու և հեռացնելու կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N317 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ նախագիծ) հիմնական սկզբունքային դրույթները կրկնում են ՀՀ 2002 թվականի ապրիլի 1-ի Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում ընդգրկված բնակավայրերի վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու միջոցառումների մասին N317-Ն որոշուման (այսուհետ որոշում) դրույթներին, ընդ որում նախագծի <<հիմնավո-րում>> բաժնի << Ընթացիկ իրավիճակը և խնդիրները >> ենթաբաժնի համաձայն 2002թ ընդունված որոշման հիմնական պահանջները մինչ օրս չեն իրականցվել համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Հաշվի առնելով, այն որ նախագծում հիմնական աշխատանքների համար չի սահմանվել հստակ ժամանակացույց, և չկա ոչ մի երաշխիք, որ տասնհինգ տարիների ընթացքում չիրականացրած աշխատանքները առնվազն նույն ժամանակահատվածով նույնպես չեն իրականացվելու. ուստի առաջարկում ենք. 1) Բացահայտել 2002թ ընդունված որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետի համաձայն հաստատված կարգի պահանջների չիրականցման պատճառները, 2) Խնդրին անդրադառնալ նշված որոշման սկզբունքային և հիմնական պահանջների կատարումն իրականացնելուց հետո:

See more