Add to favourites
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 | Հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետից հանել «հանքարդյունաբերություն,» բառը։ | Չի ընդունվել: Հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետը հանվել է՝ Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության եզրակացությամբ ստացված առաջարկությունների համաձայն: | |
2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 | Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի ա. պարբերությունը «վերանորոգում,» բառից հետո լրացնել «հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում» բառերը։ | Ընդունվել է մասնակի: | Լրամշակված հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում լրացվել է «գ» պարբերություն, համաձայն որի՝հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական նշանակության շենքերի և շինությունների մատչելիության ապահովումը ներառվել է քաղաքաշինական նշանակության ծրագրերում: |
3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 | Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի բ. պարբերությունը «վերանորոգում,» բառից հետո լրացնել «հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում» բառերը։ | Ընդունվել է մասնակի: | Լրամշակված հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում լրացվել է «գ» պարբերություն, համաձայն որի՝հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական նշանակության շենքերի և շինությունների մատչելիության ապահովումը ներառվել է քաղաքաշինական նշանակության ծրագրերում: |
4 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 | Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի ա. պարբերությունը «բնակարանային ֆոնդի» բառերից առաջ լրացնել «սոցիալական» բառով։ | Ընդունվել է մասնակի: | Ձեր կողմից ներկայացված առաջարկության հիման վրա լրամշակված հավելվածի 2-րդ կետում արդեն իսկ լրացվել է նոր՝ 7-րդ ենթակետ , որով համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների առաջնահերթություններում սահմանվել են սոցիալական նշանակության ծրագրերը: |
5 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 | Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «բ. հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական նշանակության շենքերի և շինությունների մատչելիության ապահովում,»։ | Ընդունվել է: | Լրամշակված հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացվել է «գ. հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական նշանակության շենքերի և շինությունների մատչելիության ապահովում.» պարբերությունով: |
6 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 | Հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «գ. երիտասարդական կենտրոնի ստեղծում, համայնքային հավաքատեղի բարեկարգում։»։ | Ընդունվել է: | Լրամշակված հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետը լրացվել է «գ. երիտասարդական կենտրոնի ստեղծում, համայնքային հավաքատեղի բարեկարգում» պարբերությունով: |
7 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 | Հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4) Սոցիալական նշանակության ծրագրեր, այդ թվում` ա. հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծում, բ. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի, ժամանակավոր կացարանի կառուցում, գ. հաշմանդամություն ունեցող անձանց և (կամ) տարեցների տնային պայմաններում խնամքի ծառայության ստեղծում և մատուցում, դ. հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տրանսպորտային միջոցների ձեռքբերում, սոցիալական տաքսի ծառայության հիմնում, ե. սոցիալական պատրոնի (օգնականի) ծառայության հիմնում։»։ Առաջարկները հիմնված են «Սոցիալական աջակցության մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների, Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/1) վրա։ | Ընդունվել է մասնակի: | Լրամշակված հավելվածի 2-րդ կետում լրացվել է նոր՝ 7-րդ ենթակետ, համաձայն որի համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների առաջնահերթություններում ներառվել են սոցիալական նշանակության ծրագրեր, որում ներառված են Ձեր կողմից առաջարկված «ա, բ, դ» կետերը, մնացածը օգտագործվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված ծրագրերում: Ըստ այդմ փոխվել է 2-րդ կետի ենթակետերի համարակալումը: |