Add to favourites

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-52-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով։

   Նախագիծը մշակվել է համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունների և դրանց առաջնահերթությունների հստակեցման նպատակով:

  • Discussed

    18.07.2022 - 02.08.2022

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2729

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

19.07.2022

Հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4) Սոցիալական նշանակության ծրագրեր, այդ թվում` ա. հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծում, բ. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի, ժամանակավոր կացարանի կառուցում, գ. հաշմանդամություն ունեցող անձանց և (կամ) տարեցների տնային պայմաններում խնամքի ծառայության ստեղծում և մատուցում, դ. հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տրանսպորտային միջոցների ձեռքբերում, սոցիալական տաքսի ծառայության հիմնում, ե. սոցիալական պատրոնի (օգնականի) ծառայության հիմնում։»։ Առաջարկները հիմնված են «Սոցիալական աջակցության մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների, Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/1) վրա։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

19.07.2022

Հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «գ. երիտասարդական կենտրոնի ստեղծում, համայնքային հավաքատեղի բարեկարգում։»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

19.07.2022

Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «բ. հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական նշանակության շենքերի և շինությունների մատչելիության ապահովում,»։

See more