Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի ­հոկ­տեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հար­­­կա­յին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 232-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «Հոդված 232.

Հաշվետու ժամանակաշրջանը

  1. Ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
  2. Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:»,

Հոդված 2. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները.

1.1) ֆիզիկական անձինք մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ,

1.2) կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ` առաջին կիսամյակ մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակ՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:»:

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

  • Discussed

    18.07.2022 - 03.08.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3446

Print

Related documents / links