ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 232-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 232. |
Հաշվետու ժամանակաշրջանը |
- Ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
- Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:»,
Հոդված 2. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները.
1.1) ֆիզիկական անձինք մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ,
1.2) կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ` առաջին կիսամյակ մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակ՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:»:
Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
18.07.2022 - 03.08.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3456
Տպել