Add to favourites

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հյուպատոսական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման 

       Ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը

      «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքը՝ ընդունված 1996 թվականի մայիսի 29-ին, ենթարկվել է թվով 6 փոփոխությունների: Ներկայումս սույն օրենքի 12-րդ գլուխը, որն ամբողջությամբ վերաբերում է նոտարական գործողություններին և որում  երբևիցե փոփոխություններ կամ լրացումներ չեն իրականացվել, պարունակում է դրույթներ, որոնք չեն համապատասխանում 2001 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Նոտարիատի մասին» օրենքի դրույթներին կամ թերի են:

2021 թվականի փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա է եղել նաև ՀՀ նոտարական պալատի նախագահը: Քննարկման արդյունքում առաջարկվել է նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ հյուպատոսի և փոխհյուպատոսի պարտականությունները կատարող անձանց կողմից մատուցվող նոտարական ծառայությունների հստակեցման համար:

 

    Կարգավորման նպատակը և բնույթը

      Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով «Հյուպատոսական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ գլուխը, որը վերաբերում է նոտարական գործողություններին, ամբողջությամբ համապատասխանեցնել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքին՝ միաժամանակ հղում կատարելով «Նոտարիատի մասին» օրենքին՝ հաշվի առնելով տվյալ իրավահարաբերության զարգացման դինամիկան և հետագա հնարավոր փոփոխությունները:

 

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում,

 լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չկա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթից:

 

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջև առկա հակասություններից և հստակեցնել հյուպատոսի և փոխհյուպատոսի պարտականությունները կատարող անձանց կողմից մատուցվող նոտարական ծառայությունները:

 

  • Discussed

    30.06.2022 - 22.07.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Notarial

  • Ministry

    Ministry of Foreign Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4339

Print