ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Հյուպատոսական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման |
Ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը |
«Հյուպատոսական ծառայության մասին» օրենքը՝ ընդունված 1996 թվականի մայիսի 29-ին, ենթարկվել է թվով 6 փոփոխությունների: Ներկայումս սույն օրենքի 12-րդ գլուխը, որն ամբողջությամբ վերաբերում է նոտարական գործողություններին և որում երբևիցե փոփոխություններ կամ լրացումներ չեն իրականացվել, պարունակում է դրույթներ, որոնք չեն համապատասխանում 2001 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Նոտարիատի մասին» օրենքի դրույթներին կամ թերի են: 2021 թվականի փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա է եղել նաև ՀՀ նոտարական պալատի նախագահը: Քննարկման արդյունքում առաջարկվել է նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ հյուպատոսի և փոխհյուպատոսի պարտականությունները կատարող անձանց կողմից մատուցվող նոտարական ծառայությունների հստակեցման համար: |
Կարգավորման նպատակը և բնույթը |
Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով «Հյուպատոսական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ գլուխը, որը վերաբերում է նոտարական գործողություններին, ամբողջությամբ համապատասխանեցնել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքին՝ միաժամանակ հղում կատարելով «Նոտարիատի մասին» օրենքին՝ հաշվի առնելով տվյալ իրավահարաբերության զարգացման դինամիկան և հետագա հնարավոր փոփոխությունները: |
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. |
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չկա: |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ |
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթից: |
Ակնկալվող արդյունքը
|
Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջև առկա հակասություններից և հստակեցնել հյուպատոսի և փոխհյուպատոսի պարտականությունները կատարող անձանց կողմից մատուցվող նոտարական ծառայությունները: |
-
Քննարկվել է
30.06.2022 - 22.07.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Նոտարական
-
Նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Դիտումներ` 4332
Տպել