Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին»

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ 2017-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.Անհրաժեշտությունը

      Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքների մրցունակությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարությունը 2016 թվականի հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը:  Ռազմավարության հիման վրա մշակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունները, որոնց հիմնական նպատակներն են` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

      Ռազմավարական տեսանկյունից տարածքային զարգացման արդյունքը կգնահատվի երկու ընդհանուր, սակայն հստակ ու չափելի հետևյալ ցուցանիշներով`

ա. 2025թ.-ի դրությամբ մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 %-ը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը։

բ. 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` համեմատած 2014 թվականի հետ:

 4.Կարգավորման նպատակը և բնույթը

      Այս ընդհանուր նպատակի բաղադրիչներն են` տարածքների մրցունակության բարձրացումը` հիմք ընդունելով վերջինիս ներքին պոտենցիալը, տարածքային համաչափության ապահովումը` հատուկ ուշադրություն դարձնելով թույլ զարգացած տարածքների (հեռավոր, բարձր լեռնային, սահմանամերձ), ինչպես նաև ռեսուրսների կայուն օգտագործման վրա և տարածքային զարգացման քաղաքականության ու գործելակերպերի բարելավումը զարգացման պլանավորման ու իրականացման գործընթացներում` տարածքային ու տեղական դերակատարների առավել ակտիվ մասնակցության ապահովման միջոցով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

      Նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ մարզպետարանների  (ԵՄ խորհրդատվական աջակցությամբ) կողմից: Նախագիծը քննարկվել և լրամշակվել է ՀՀ նախարարությունների, մարզպետարանների, ՀԿ-ների, Հանրային խորհրդի և ոլորտում աշխատող միջազգային կազմակերպությունների առաջարկություններին համապատասխան։

6.Ակնկալվող արդյունքը

Ռազմավարության իրականացման պարագայում ակնկալվում է մրցունակության բարձրացում, իրականացվող ծրագրերի համադրում՝ տարածքային զարգացման տեսանկյունից և ԵՄ-ի կողմից ակնկալվող բյուջետային օժանդակության հնարավորություն:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

Իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 «Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    16.02.2017 - 03.03.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13278

Print