«Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին»
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ 2017-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1.Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքների մրցունակությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարությունը 2016 թվականի հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը: Ռազմավարության հիման վրա մշակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունները, որոնց հիմնական նպատակներն են` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ռազմավարական տեսանկյունից տարածքային զարգացման արդյունքը կգնահատվի երկու ընդհանուր, սակայն հստակ ու չափելի հետևյալ ցուցանիշներով`
ա. 2025թ.-ի դրությամբ մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 %-ը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը։
բ. 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` համեմատած 2014 թվականի հետ:
4.Կարգավորման նպատակը և բնույթը
Այս ընդհանուր նպատակի բաղադրիչներն են` տարածքների մրցունակության բարձրացումը` հիմք ընդունելով վերջինիս ներքին պոտենցիալը, տարածքային համաչափության ապահովումը` հատուկ ուշադրություն դարձնելով թույլ զարգացած տարածքների (հեռավոր, բարձր լեռնային, սահմանամերձ), ինչպես նաև ռեսուրսների կայուն օգտագործման վրա և տարածքային զարգացման քաղաքականության ու գործելակերպերի բարելավումը զարգացման պլանավորման ու իրականացման գործընթացներում` տարածքային ու տեղական դերակատարների առավել ակտիվ մասնակցության ապահովման միջոցով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ մարզպետարանների (ԵՄ խորհրդատվական աջակցությամբ) կողմից: Նախագիծը քննարկվել և լրամշակվել է ՀՀ նախարարությունների, մարզպետարանների, ՀԿ-ների, Հանրային խորհրդի և ոլորտում աշխատող միջազգային կազմակերպությունների առաջարկություններին համապատասխան։
6.Ակնկալվող արդյունքը
Ռազմավարության իրականացման պարագայում ակնկալվում է մրցունակության բարձրացում, իրականացվող ծրագրերի համադրում՝ տարածքային զարգացման տեսանկյունից և ԵՄ-ի կողմից ակնկալվող բյուջետային օժանդակության հնարավորություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
Իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:
-
Обсуждалось
16.02.2017 - 03.03.2017
-
Тип
Протокольное решение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 13281
Принт