«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ______________ 2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականին հերթական մարդահամար անցկացնելու ժամկետներ, 2019 թվականին փորձնական մարդահամար անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2022 թվականի մարդահամարի աշխատանքներին աջակցելու նպատակով հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» N 1115 -Ն որոշման 4-րդ կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
___________ -ի N -Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- Ոլորտը համակարգող փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
- Վիճակագրական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
- Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
- Վիճակագրության պետական խորհրդի անդամ
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
- Արդարադատության նախարարի տեղակալ
- Առողջապահության նախարարի տեղակալ
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
- Պաշտպանության նախարարի տեղակալ
- Արտաքին գործերի նախարարի տեղակալ
- Ֆինանսների նախարարի տեղակալ
- Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
- Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
- Ոստիկանության պետի տեղակալ
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
- Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
- Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
- Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության միգրացիոն ծառայության պետ
- Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
- Վիճակագրական կոմիտեի մարդահամարի վարչության պետ
- Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
-
Discussed
28.06.2022 - 13.07.2022
-
Type
Decision
-
Area
Economical, Public management
-
Ministry
Statistical Committee of RA
Views 4221
Print