Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      » ______________ 2022 թվականի N     - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականին հերթական մարդահամար անցկացնելու ժամկետներ, 2019 թվականին փորձնական մարդահամար անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2022 թվականի մարդահամարի աշխատանքներին աջակցելու նպատակով հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» N 1115 -Ն որոշման 4-րդ կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

    ՎԱՐՉԱՊԵՏ

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

___________     -ի N     -Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

  1. Ոլորտը համակարգող փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
  2. Վիճակագրական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
  3. Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
  4. Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
  5. Վիճակագրության պետական խորհրդի անդամ
  6. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
  7. Արդարադատության նախարարի տեղակալ
  8. Առողջապահության նախարարի տեղակալ
  9. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
  10. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
  11. Պաշտպանության նախարարի տեղակալ
  12. Արտաքին գործերի նախարարի տեղակալ
  13. Ֆինանսների նախարարի տեղակալ
  14. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
  15. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
  16. Ոստիկանության պետի տեղակալ
  17. Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
  18. Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
  19. Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
  20. Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
  21. Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության միգրացիոն ծառայության պետ
  22. Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
  23. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
  24. Վիճակագրական կոմիտեի մարդահամարի վարչության պետ
  25. Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

             ղեկավար                                                                                                    Ա. Հարությունյան

 

  • Обсуждалось

    28.06.2022 - 13.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Экономическая, Общественное управление

  • Министерство

    Статистический комитет РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4107

Принт