Add to favourites

«ՀՀՇՆ «ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀՀՇՆ «ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐ »

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

       Հաշվի առնելով նախագծման ոլորտում տեղեկատվական և տեխնոլոգիական առաջընթացը, թվայնացման համակարգերի ներդրումը, համակարգչային տարբեր ծրագրերի առկայությունը, նախագծային փաստաթղթերի մշակման արդի ընթացակարգերն անհրաժեշտություն է առաջացել վերանայել անալոգ–օբյեկտների նախագծման տևողության հիման վրա կատարվող ներկայումս հաշվարկվող մոտավոր/կողմնորոշիչ ժամկետները:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     Ներկայումս, քաղաքաշինական փաստաթղթերի` ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման համար սահմանվում են մոտավոր/կողմնորոշիչ ժամկետներ, որոնք հաշվարկվում են անալոգ –օբյեկտների նախագծման տևողության  հիման վրա կատարված վերլուծության  հիմքով: ՀՀ տարածքում գործում են դեռևս խորհրդային տարիներին մշակված և ԽՍՀՄ ՊԵՏՇԻՆԻ կողմից հաստատված, ռուսերեն լեզվով հրապարակված СН 283-64 <Временные нормы продолжительности проектирования> շինարարական նորմերը, որոնք հրատապ վերանայման և արդիականացման կարիք ունեն:

   Վերջիններս սահմանում են ծրագրային և ճարտարապետաշինարարական փաստաթղթերի մշակման տևողության  (նախագծման) ոչ արդիական պահանջներ, որոնք ներկայիս պայմաններում խիստ խնդրահարույց են և ոչ միանշանակ:

Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին նախաձեռնել է «Նախագծային աշխատանքների տևողության նորմեր» շինարարական նորմերի  մշակման գնման  գործընթացը:

Համաձայն  2021   թվականի  սեպտեմբերի  30-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/35    պետական գնման պայմանագրի  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին  պատվիրվել է «Նախագծային աշխատանքների տևողության նորմեր» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 250 օրացուցային օր:

    Մշակված փաստաթուղթը  սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը:

     Ստացված առաջարկությունների քննարկման  նպատակով մասնագիտական կազմակերպությունների հետ կազմակերպվել են  աշխատանքային հանդիպումներ:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1)  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում

Հոդված 6.6 <Հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելու, բնակչության բարեկեցությունը բարելավելու, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելու... >

2)  «Գնումների մասին » ՀՀ օրենք

Հոդված 36 «Պայմանագրի կնքում:» 4-րդ կետ «Մինչև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը կողմերի համաձայնությամբ կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, կանխավճարի չափի կամ ընտրված մասնակցի առաջարկած գնի ավելացմանը»:

3)  «Քաղաքաշինության մասին » ՀՀ օրենք

Համաձայն Հոդված 2-ի` «Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները. »

4) ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի « ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին »  N 531-Լ որոշում

Կետ 14` «Արդի պայմաններում քաղաքաշինության քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է համաշխարհային տնտեսության գլոբալիզացման պայմաններում: Տեխնոլոգիական գործընթացները ենթադրում են հասարակության գործունեության և մարդկանց կյանքի կազմակերպման նոր մոտեցումներ, մեծացնում են աղետների սպառնալիքը, հետևաբար՝ անվտանգության պահանջները: Պետության կարևորագույն պարտավորություններից է մարդու կյանքի ու գործունեության անվտանգության իրավունքի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծումը: » 

4. Lրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտության և  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին 

Նախագծի ընդունման կապակցությամբ   լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան,  ոլորտի մասնագիտացված կազմակերպությունների աշխատակիցներ:

6. Ակնկալվող արդյունքը

          Արդիական նորմատիվ փաստաթղթի մշակման արդյունքում կկանոնակարգվի

- ինժեներական հետազննման և նախագծային աշխատանքների ամբողջական համալիրի տևողության նորմերը,

 նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման, նախագծման նախապատրաստական փուլի՝ մասնագիտական հետազննությունների եզրակացությունների ձեռքբերման, նախագծով ենթադրվող բոլոր փուլերի մշակման և ավարտման գործընթացների հանրագումարային և առանձին աշխատանքների տևողությունը:

- բնակելի, հասարակական և արտադրական նշանակության կառուցապատման ծրագրերին (միկրոշրջաններին, թաղամասերին, համալիրներին, քաղաքային և գյուղական բնակավայրերում կառուցապատման նախագծերին) և տարածական պլանավորմանը՝ ծրագրային փաստաթղթերի՝ տարաբնակեցման նախագծերի, համայնքների գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի մշակման տևողությանը

- քաղաքաշինական փորձաքննությամբ ուղեկցվող նախագծերի (այդ թվում փուլային) մշակման տևողությանը:

  • Discussed

    28.06.2022 - 14.07.2022

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3654

Print