«ՀՀՇՆ «ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀՇՆ «ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐ »
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Հաշվի առնելով նախագծման ոլորտում տեղեկատվական և տեխնոլոգիական առաջընթացը, թվայնացման համակարգերի ներդրումը, համակարգչային տարբեր ծրագրերի առկայությունը, նախագծային փաստաթղթերի մշակման արդի ընթացակարգերն անհրաժեշտություն է առաջացել վերանայել անալոգ–օբյեկտների նախագծման տևողության հիման վրա կատարվող ներկայումս հաշվարկվող մոտավոր/կողմնորոշիչ ժամկետները:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս, քաղաքաշինական փաստաթղթերի` ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման համար սահմանվում են մոտավոր/կողմնորոշիչ ժամկետներ, որոնք հաշվարկվում են անալոգ –օբյեկտների նախագծման տևողության հիման վրա կատարված վերլուծության հիմքով: ՀՀ տարածքում գործում են դեռևս խորհրդային տարիներին մշակված և ԽՍՀՄ ՊԵՏՇԻՆԻ կողմից հաստատված, ռուսերեն լեզվով հրապարակված СН 283-64 <Временные нормы продолжительности проектирования> շինարարական նորմերը, որոնք հրատապ վերանայման և արդիականացման կարիք ունեն:
Վերջիններս սահմանում են ծրագրային և ճարտարապետաշինարարական փաստաթղթերի մշակման տևողության (նախագծման) ոչ արդիական պահանջներ, որոնք ներկայիս պայմաններում խիստ խնդրահարույց են և ոչ միանշանակ:
Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին նախաձեռնել է «Նախագծային աշխատանքների տևողության նորմեր» շինարարական նորմերի մշակման գնման գործընթացը:
Համաձայն 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/35 պետական գնման պայմանագրի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին պատվիրվել է «Նախագծային աշխատանքների տևողության նորմեր» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 250 օրացուցային օր:
Մշակված փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը:
Ստացված առաջարկությունների քննարկման նպատակով մասնագիտական կազմակերպությունների հետ կազմակերպվել են աշխատանքային հանդիպումներ:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
1) ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում
Հոդված 6.6 <Հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելու, բնակչության բարեկեցությունը բարելավելու, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելու... >
2) «Գնումների մասին » ՀՀ օրենք
Հոդված 36 «Պայմանագրի կնքում:» 4-րդ կետ «Մինչև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը կողմերի համաձայնությամբ կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, կանխավճարի չափի կամ ընտրված մասնակցի առաջարկած գնի ավելացմանը»:
3) «Քաղաքաշինության մասին » ՀՀ օրենք
Համաձայն Հոդված 2-ի` «Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները. »
4) ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի « ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին » N 531-Լ որոշում
Կետ 14` «Արդի պայմաններում քաղաքաշինության քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է համաշխարհային տնտեսության գլոբալիզացման պայմաններում: Տեխնոլոգիական գործընթացները ենթադրում են հասարակության գործունեության և մարդկանց կյանքի կազմակերպման նոր մոտեցումներ, մեծացնում են աղետների սպառնալիքը, հետևաբար՝ անվտանգության պահանջները: Պետության կարևորագույն պարտավորություններից է մարդու կյանքի ու գործունեության անվտանգության իրավունքի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծումը: »
4. Lրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, ոլորտի մասնագիտացված կազմակերպությունների աշխատակիցներ:
6. Ակնկալվող արդյունքը
Արդիական նորմատիվ փաստաթղթի մշակման արդյունքում կկանոնակարգվի
- ինժեներական հետազննման և նախագծային աշխատանքների ամբողջական համալիրի տևողության նորմերը,
նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման, նախագծման նախապատրաստական փուլի՝ մասնագիտական հետազննությունների եզրակացությունների ձեռքբերման, նախագծով ենթադրվող բոլոր փուլերի մշակման և ավարտման գործընթացների հանրագումարային և առանձին աշխատանքների տևողությունը:
- բնակելի, հասարակական և արտադրական նշանակության կառուցապատման ծրագրերին (միկրոշրջաններին, թաղամասերին, համալիրներին, քաղաքային և գյուղական բնակավայրերում կառուցապատման նախագծերին) և տարածական պլանավորմանը՝ ծրագրային փաստաթղթերի՝ տարաբնակեցման նախագծերի, համայնքների գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի մշակման տևողությանը
- քաղաքաշինական փորձաքննությամբ ուղեկցվող նախագծերի (այդ թվում փուլային) մշակման տևողությանը:
-
Обсуждалось
28.06.2022 - 14.07.2022
-
Тип
Приказ
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 3629
Принт