Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 648-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 648-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը, իսկ «ժբ» կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է:
Նույն օրենքի 18.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր փաստաթուղթ` տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար: Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրը կատարելիս օրենքով սահմանված դեպքերում հնարավորություն չի ունենում տրամադրելու տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթուղթ, քանի որ կառավարության որոշմամբ հաստատված փաստաթղթի ձևի մեջ, որպես այդ փաստաթուղթը տրամադրող մարմին է նշված միայն ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը, ուստի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 648-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումն անհրաժեշտ է Պարեկային ծառայության կողմից տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթուղթ տալու հնարավորությունը և օրենքի կիրառումն ապահովելու համար:
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանելու մասին» N 648-Ն որոշմամբ հաստատված տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևից հանել ««Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերը, որպեսզի փաստաթուղթը տրամադրող պարեկային ծառայողը սահմանված տեղում լրացնի ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում զբաղեցրած իր պաշտոնը:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով օրենքով սահմանված դեպքերում հաշվառման փաստաթուղթը վերցնելով տրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու դեպքում Պարեկային ծառայության ծառայողը կտրամադրի ժամանակավոր հաշվառման փաստաթուղթ՝ նշելով իր զբաղեցրած պաշտոնը:
-
Discussed
20.06.2022 - 05.07.2022
-
Type
Decision
-
Area
Road traffic safety
-
Ministry
Police
Views 4062
Print