Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 648-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի    30-ի     N 648-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

     1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

    «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը, իսկ «ժբ» կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է:

Նույն օրենքի 18.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր փաստաթուղթ` տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար: Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրը կատարելիս  օրենքով սահմանված դեպքերում հնարավորություն չի ունենում տրամադրելու տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթուղթ, քանի որ կառավարության որոշմամբ հաստատված փաստաթղթի ձևի մեջ, որպես այդ փաստաթուղթը տրամադրող մարմին է նշված միայն ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը, ուստի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի  N 648-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումն անհրաժեշտ է Պարեկային ծառայության կողմից տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթուղթ տալու հնարավորությունը և օրենքի կիրառումն ապահովելու համար:

 

    2Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

    Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

    3Առաջարկվող կարգավորման բնույթը

    Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանելու մասին» N 648-Ն որոշմամբ հաստատված տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևից հանել  ««Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերը, որպեսզի փաստաթուղթը տրամադրող պարեկային ծառայողը սահմանված տեղում լրացնի ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում զբաղեցրած իր պաշտոնը:

 

4Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

  Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

    5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

     Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

    6Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունմամբ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով օրենքով սահմանված դեպքերում հաշվառման փաստաթուղթը վերցնելով տրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու դեպքում Պարեկային ծառայության ծառայողը կտրամադրի ժամանակավոր հաշվառման փաստաթուղթ՝ նշելով իր զբաղեցրած պաշտոնը:

  • Обсуждалось

    20.06.2022 - 05.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4070

Принт