ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ (այսուհետ՝ կարգ) հաստատված հավելվածի 9.1 կետով սահմանված է, որ «Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` բարձրագույն ուսումնական հաստատության կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների»: 2018 թվականից գործածվող նման կարգավումը վերանայման անհրաժեշտություն ունի, հետևյալ հիմնավորումներով՝
- Նշված նվաճումը նշանակալի նվաճում համարելը վիճահարույց է, քանի որ http://www.shanghairanking.com/# կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects)տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված նման լայն շրջանակով ուսումնական հաստատություններում ընդունվել և սովորելը այնպիսի նվաճում չէ, որը որպես նշանակալի նվաճում կարելի է դիտարկել կարգի տեսանկյունից: Շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզունների իմացությամբ և քաղաքացիների վճարունակ լինելով:
- Գործընթացի ամբողջական կարգավորման համատեքստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարկետման նոր համակարգ ներդնելու օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն բուհերի և մասնագիտությունների ցանկը, որում սովորելու համար քաղաքացիներին կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Նշված կարգավորումը ավելի նպատակային և պետության կարիքներից բխող տարկետման համակարգի ստեղծման հիմք կհանդիսանա:
- Խնդրահարույց է նաև «տվյալ տարվա ցանկերի» արտահայտությունը, քանի որ http://www.shanghairanking.com/ կայքում բուհերի ցանկերի թարմացումը չի համընկնում տարկետման գործընթացի հետ, որի պատճառով ստացվում է որ հնարավոր չի լինում առաջնորդվել «տվյալ տարվա ցանկերով» կարգավորումով, ինչը համարվում է կարգի խախտում, բացի այդ դա հետագայում կարգի կիրառման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանման տեղիք է տալիս:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը.
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը գործող կարգավորումների և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված ներկայացվող հիմնական պահանջների պահպանությամբ և մոտեցումներով բացառիկ նվաճում համարել այնպիսի ձեռքբերումները, որոնք ուղղված կլինեն ՀՀ կրթա-գիտական ոլորտի զարգացմանը:
- Կարգավորման նպատակը.
2018 թվականին բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքում սահմանված է եղել երկու տեսակի վարկանիշներ՝ աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects): Որպես նվաճում համարվել է երկու ցանկերում էլ ներառված բուհերում սովորելու հանգամանքը: Սակայն որևէ ձև հիմնավորված չէ բուհերի նման լայն շրջանակ սահմանելը, և դա միայն նշված ռեյտինգավորման ցանկից: Նշված կարգավորումը հստակեցնում է բուհերի ցանկը՝ այն նշանակալի նվաճում հասկացությանը համարժեք դարձնելու տեսանկյունից, իսկ նոր համակարգի ներդրմամբ տարկետման գործընթացը ավելի ընդգրկուն կլինի՝ ներառելով նաև արտասահմանյան լավագույն բուհերում սովորելու հանգամանքը
- Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացները կկատարելագործվեն, այն կդառնա ավելի նպատակային և համահունչ կլինեն կրթության և գիտության արդի պահանջներին:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: