Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
16 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նանե Խաչատրյան 15.06.2022 00:21:07 | Ինչ որ առումով "Global Ranking of Academic Subjects"-ի մասով գուցե արդարացված մոտեցում է, քանզի լավագույն բուհի ասպեկտը այս պարագայում որոշակիորեն չէր պահպանվում։ Սակայն "Academic Ranking of World Universities"-ի մասով նոր փոփոխմամբ որոշակի խնդիր է առաջանում։ Դիցուք, երիտասարդը 2022թ․ ընդունվել է Ֆրանսիա՝Սորբոնի համալսարան, որը տվյալ տարվա դասակարգմամբ 35-րդն է ու քանզի տվյալ համալսարանը դիմորդի նախընտրած մասնագիտության տեսանկյունից լավագույններից է, ապա ի սկզբանե մտադրված է մագիստրատուրան ևս նույն համալսարանում սովորել՝ ինչը լիովին տրամաբանական է և լավագույն 50-ի մի քանի բուհերից հենց սա է նախընտրել։ Սակայն առաջարկվող սույն որոշման պարագայում կստացվի, որ երիտասարդը բակալավրիատը ավարտելուց հետո չի կարող կրթությունը շարունակել մագիստրատուրայում(որովհետև երբ երեք տարի անց ուզենա դիմել մագիստրատուրա, ապա սույն բուհը չլինելով լավագույն 25-ի մեջ նրա մագիստրատուրայի դեպքում տարկետում չի տրվի) ու ստիպված կամ պետք է կրթության շարունակականություն ընդհատի, վերադառնա հայրենիք զինվորական ծառայության և հետո նորից փորձի ընդունվել մագիստրատուրա՝ նոր քննություններ հանձնելով և այլն։ Կամ էլ կրթությունը չդադարեցնելու համար պետք է մեկ այլ բուհի մագիստրատուրա դիմի։ Սակայն այս վերջին տարբերակի գործելն էլ քիչ հավանական է, քանզի առաջին 25 բուհ-երի մեջ ֆրանսիական բուհերից միայն Փարիզ Սաքլայ համալսարանն է, որը առավել մաթեմատիկական ուղղվածություն ունի և բնականաբար Սորբոնի համալսարանի բակալավրը այնտեղ չի դիմի մագիստրատուրա, իսկ ստանալով ֆրանսիական բարձագույն կրթություն ֆրնսալեզու ուսուցմամբ, որևէ այլ երկր բուհ գուցե և չկարողանա դիմել։ Բայց չէ որ երբ նա դիմել և ընդունվել էր տվյալ բուհի բակալավրիատ սույն որոշման փոփոխությունը գոյություն չուներ ու կրթության շարունակականության տեսանկյունից որևէ խնդիր չպետք է ունենար, ինչը կարծում եմ պետք է նույն կերպ շարունակվի։ Խնդիրներն իրականում բազմաշերտ է, պարզապես այստեղ փորձեցի հնարավորինս հակիրճ ներկայացնել, բայց և այսքանը ի նկատի ունենալով կառաջարկեմ որոշման մեջ լրացում կատարել առ այն, որ մինև որոշման ուժի մեջ մտնելը՝ 2023թ․ մարտը, "Academic Ranking of World Universities" դասակարգման ցանկի առաջին 50 բուհեր ընդունված ուսանողների դեպքում, եթե հետագա կրթությունը շարունակում են նույն բուհում, ապա կարգը գործում է նույն կերպ ինչ մինչև սույն փոփոխության ընդունումն է գործել։ | Ընդունվել է մասամբ | Համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի «առաջին քսան հինգ» բառերը փոխարինվել է «առաջին հինգ տասնյակում» բառերով |
2 | Արմեն Մելքումյան 21.06.2022 10:24:17 | Կարծում եմ այսօր ԿԳՄՍ նախարարաությունը ավելի կարևոր գործառույթ ունի իրականացնելու՝ կապված 451-Ն որոշման հիման վրա տարկետում ստացած և աշխարհի լավագույն համալսարաններում սովորած քաղաքացիների հետ։ Անհրաժեշտ է մշակել հայեցակարգ՝ վերադարձից հետո օգտագործելու նրանց գիտելիքները ՀՀ կրթական համակարգի բարելավման և զարգացման համար։ Աշխարհի լավագույն բուհերից բերված փորձն ու գիտելիքը պետք է ի նպաստ դնել ՀՀ ԲՈՒՀ-երի ուսուցման պրոցեսի համապատասխանեցմանը միջազգային լավագույն փորձին և չափանիշներին։ Այն հսկայական գումարները, որ բարեգործական կազմակերպությունները և ծնողները ծախսում են այդ քաղաքացիների կրթության համար (պետության մասնակցությունը այս գործում զրո է), այն ջանքերը, որ գործադրում են այդ ուսանողների կողմից, որ պատվով սովորեն և ավարտեն աշխարհի բարձրակարգ համալսարանները՝ նպատակ ունեն ծառայեցնելու ստացված գիտելիք Հայաստանին։ Եվ հենց այստեղ է, որ մեր պետությունը պետք է հստակ մեխանիզմներ ստեղծի այդ քաղաքացիների Հայաստան վերադարձի և մեր պետության մեջ ստացված գիտելիքի ներդրման համար։ Հավատացեք, որ այդ քաղաքացիները իրենց ստացված գիտելիքներով մեր տնտեսությանն ու կրթական համակարգին ավելի շատ օգուտ կարող են տալ, քան 2 տարի բանակում ծառայելով։ Կարծում եմ այս նախագիծը մշակողները լավ չեն ընկալում մեր պետական շահը։ Փոխանակ ընդլայնելու ցանկը (օրինակ՝ ընդգրկել թոփ 200 համալսարանները), փոխանակ մտածելու մեխանիզմներ, որ պետությունն էլ մասնակցի այս քաղաքացիների ֆինանսավորմանն ու խրախուսի դրսում սովորելը՝ սրանով փորձ է արվում եղածն էլ ավիրել, թողնել մեր քաղաքացիներին հայաստանյան ԲՈՒՀ-երի հույսին. ԲՈւՀ-եր, որոնք միջազգային որևէ ճանաչում չունեն և նույնիսկ դրանց մեծ մասը չկա որևէ ռեյտնգային ցանկում, ուսումնական ծրագրերը անհիշելի ժամանակների չեն թարմացվել և դասախոսներն էլ դասավանդում են նույն նյութը վերջին 30 տարում։ Մի քիչ սթափ դատեք, մի կործանեք մեր երիտասարդ սերնդի ապագան։ Մի սարքեք մեր պետությունը միջակներով լի, ոչ մի հետաքրքրություն չներկայացնող պետություն։ Թողեք մարդիկ գիտելիք և փորձ բերեն մեր երկիր, թողեք զարգացնեն մեր պետությունը, և ոչ թե ամեն օր նստեք մտածեք թե ոնց խոչնդոտեք երկրի զարգացմանը։ | Չի ընդունվել | ՀՀ կառավարության 451-Ն որոշման 9.1-րդ կետով սահմանվածը նվաճումը նշանակալի նվաճում համարելը վիճահարույց է, քանի որ http://www.shanghairanking.com/# կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված նման լայն շրջանակով ուսումնական հաստատություններում ընդունվել և սովորելը այնպիսի նվաճում չէ, որը որպես նշանակալի նվաճում կարելի է դիտարկել կարգի տեսանկյունից: Շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզունների իմացությամբ և քաղաքացիների վճարունակ լինելով: |
3 | Արմեն Մելքումյան 28.06.2022 14:52:50 | Հարգելի ԿԳՄՍ նախարարություն, այս նախագծի ընդունումով խնդիրներ են առաջանում այն քաղաքացիների համար, ովքեր արդեն սովորում են լավագույն 50 համալսարաններում, սակայն այդ համալսարանները առաջին 25-ի մեջ չեն մտնում, և հիմա այդ քաղաքացիները պետք է շարունակեն կրթությունը իրենց համալսարանների մագիստրատուրայում կամ ասպիրատուրայում։ Այս դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու նրանց տարկետման հարցը։ | Ընդունվել է մասամբ | Համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի «առաջին քսան հինգ» բառերը փոխարինվել է «առաջին հինգ տասնյակում» բառերով |
4 | Արմեն Մելքումյան 29.06.2022 13:06:24 | Ունի՞ արդյոք ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ, թե մեր հանրակրթական դպրոցներում սովորող երեխեներից քանիսն են ՌԴ քաղաքացի։ Այսօր դա ամենատարածված ձևն է բանակում ծառայելուց խուսափելու համար։ Այս նախագիծը օժանդակելու է, որ էլ ավելի շատ տաղանդավոր երեխաներ դառնան ՌԴ քաղաքացի։ Իսկ Հայաստանին կմնան միայն միջակները։ Միջակության երկիր Հայաստանս P.S. Հետաքրքիր է, ունի՞ արդյոք ԿԳՄՍ նախարարությունը աշխատակից, որը արտասահմանյան համալսարանական կրթություն ունի, կամ որևէ ծանոթ մարդ՝ դրսում սովորած, որ մի քիչ պատմեն Ձեզ դրսի կրթության մասին և ազատեն Ձեզ սովետական (և հայկական) կրթական համակարգի լավագույնը լինելու պատրանքներից | Չի ընդունվել | Առաջարկը չի վերաբերվում նախագծով նախատեսվող փոփոխությանը |
5 | Համլետ Սահակյան 23.06.2022 14:56:10 | Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021-2026 ծրագիրը, որով նախատեսվում է ժամանակի ընթացքում կրճատել ժամկետային զինծառայողների քանակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունները հայտարարում են, որ ձգտում են հաստատել խաղաղության ժամանակաշրջան, անհասկանալի է այս փոփոխության բովանդակությունը։ Բացի այդ, նախագծի հիմնավորումներում առկա չէ որևէ վերլուծություն, այլ ընդամենը նշված է, որ «Շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզունների իմացությամբ և քաղաքացիների վճարունակ լինելով»: Որպես վերլուծություն նշեմ, որ 2018 թվականից մինչ օրս (4 տարվա ընթացքում) բակալավրի կրթական ծրագրով տարկետում ստացած քաղաքացիների թիվը ընդամենը 125 է (վերլուծությունը կատարվել է միայն բակալավրի կրթական ծրագրի համար, քանի որ ենթադրվում է, որ ուսման հաջորդ փուլեր կարող են դիմել միայն այն քաղաքացիները, որոնք մինչ այդ որևէ կերպ ստացել են տարկետում)։ Բացի այդ, այն պնդումը, թե շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզունների իմացությամբ և քաղաքացիների վճարունակ լինելով, կարծում եմ այդքան էլ հիմնավոր չէ, քանի որ այդ համալսարաններ ընդունվելն իրականում բարդ է և նաև շատ ավելի բարդ է հետագայում սովորելը և ուսումը շարունակելը։ Որպես վերլուծություն նշեմ նաև, որ կոնկրետ մասնագիտացված շատ համալսարաններ (օրինակ՝ բժշկական, ինժեներական ուղություններով) ընդգրկված չէն ընդհանուր ցանկի առաջին 25-ում, սակայն ըստ մասնագիտությունների գտնվում են առաջին հնգյակում կամ տասնյակումը, հետևաբար կարծում եմ, որ առավել ընդունելի է կոնկրետ մասնագիտությամբ առաջին 25-ում լինելը, քան ընդհանուր ցուցակում։ Անհասկանալի է նաև այն, որ ընդամենը մեկուկես ամիս առաջ կառավարությունը փոփոխություն կատարեց նույն որոշման մեջ և առավել հստակեցրեց, որ ըստ մասնագիտությունների ցանկերը ևս ընդունելի է՝ համապատասխան հիմնավորումներով։ Այս պարագայում պարզ չէ, թե մեկուկես ամսվա մեջ ինչ փոխվեց։ Միաժամանակ կարծում եմ, որ ճիշտ չի լինի այս փոփոխությունը տարածել նաև արդեն իսկ տարկետում ստացած քաղաքացիների վրա, ովքեր սովորում են բակալավրի կրթական ծրագրով, քանի որ կարող է ստացվել այնպես, որ նույն համալսարանում չկարողանան շարունակել մագիստրատուրայի ուսուցումը և կստացվի որ ուսումը կիսատ է մնում։ Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ նախագծի առաջին կետի փոփոխությունը շարադրել այսպես. «պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) ցանկերի առաջին քսանհինգ»։ Որպես այլընտրանք կարելի է կատարել որոշ բացառություններ նշված ցանկերից (օրինակ՝ ոչ կարևոր մասնագիտություններ կամ այնպիսի համալսարաններ, որոնք իրականում շատ հեշտ է ընդունվել և սովորել, իհարկե համապատասխան վերլուծական հիմնավորումներով)։ Որոշման երկրորդ կետը առաջարկում եմ սահմանել հետևյալ կերպ. «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից և տարածվում է 2023 թվականի մարտի 1-ից հետո 451-Ն որոշման հավելվածի 9.1-րդ կետով առաջին անգամ տարկետում ստացող քաղաքացիների վրա», որպեսզի ովքեր արդեն իսկ սովորում են, իրենց ուսումը կիսատ չթողնեն։ | Չի ընդունվել | Գործընթացի ամբողջական կարգավորման համատեքստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարկետման նոր համակարգ ներդնելու օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն բուհերի և մասնագիտությունների ցանկը, որում սովորելու համար քաղաքացիներին կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Նշված կարգավորումը ավելի նպատակային և պետության կարիքներից բխող տարկետման համակարգի ստեղծման հիմք կհանդիսանա: |
6 | Norayr Aghayan 28.06.2022 15:54:07 | Հարգելի որոշման նածագծի հեղինակներ: Կարծում եմ, որ գործող օրենսդրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա, քանի որ այն իսկապես որոշակի չարաշահումների տեղիք տալիս է: Սակայն որոշման նախագծի տրամաբանությունը չի դիմանում որևէ քննադատության: Այն ավելի շատ պատժիչ գործողություն է նմանեցնում չարաշահողների նկատմամբ, քան միտված է ծառայելու օրենսդրության բուն նպատակին, առաջնորդվելով «եթե չարաշահում եք, ապա կպատժենք» սկզբունքով: Ներկայացնեմ իմ հիմնավորումները: 1. Հիմնավորման մեջ նշված է, որ բավականին հեշտ է ընդունվել աշխարհի լավագույն 50 համալսարաններից մեկը: Աշխարհում կա ավելի քան 31,000 համալսարան: Լավագույն 50 համալսարանները կազմում են այդ թվի ընդամենը 0.15%-ը, իսկ ընդունելության տոկոսն այդպիսի համալսարաններում հաճախ չի գերազանցում դիմորդների 5-20%-ը և սա այն դեպքում, երբ այդպիսի համալսարաններ դիմում են միայն լավագույնները: 2. Ըստ մասնագիտական առարկաների դասակարգումը հանելը բավարար տրամաբանված չէ: Ըստ նախագծի ստացվում է, որ մեր պետությանը ավելի նպատակահարմար է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներ ուսումնսիրող հայ ուսանողը սովորի, օրինակ, Յեյլի Համալսարանում, քանի որ այն աշխարհում 11-րդն է (չնայած նրան, որ այն հազիվ մտնում է լավագույն 300 համալսարանների շարքը տեղեկատվական տեխնոլոգիաների մասով), քան, օրինակ, Նանյանգի Տեխնոլոգիական Համալսարանում, որն աշխարհում զբաղեցնում է 8-րդ տեղը տեխնոլոգիական կրթության ոլորտում (չնայած նրան, որ ընդհանուր դասակարգման մեջ զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը): Այս մոտեցումը արդյունավետության բարձրացում անվանելը խիստ հակասական է: 3. Դասակարգումը հիմնված է մի շարք ցուցանիշների վրա, որոնցից կարևորագույններից են հետազոտությունների և մասնագիտական հրապարակումների քանակը: Հայաստանի բարձրագույն կրթության որակը խիստ զիջում է լավագույն համալսարանների կրթությանը մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնցից ամենակարևորներից է հետազոտությունների և նրանց ֆինանսավորման անբավարար մակարդակը՝ օբյեկտիվ պատճառներով: Լավագույն համալսարանների տարեկան բյուջեն շատ դեպքերում գերազանցում է 3-5 մլրդ. ԱՄՆ դոլարը, այսինքն ողջ Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեն: Հայ ուսանողին Նանյանգի համալսարանի հետազոտական հնարավորություններից զրկելը (ընդ որում համեմատաբար ավելի ցածր վճարի դիմաց) և դրա փոխարեն թանկարժեք Յեյլ պարտադրելը նույնպես դժվար է արդյունավետության բարձրացում անվանել: 4. Լավագույն համալսարանները որակյալ կրթություն ապահովում են նաև ուսումնառության ընթացքում համապատասխան մասնագիտական համայնքի հետ շփման հնարավորություն ընձեռելով: Որպես օրինակ, տոխնոլոգիական կրթության ոլորտում հայտնի Ստենֆորդի, Տեխասի, Վաշինգտոնի և Չապել Հիլի համալսարանները հայտնի են նրանով, որ նրանց շուրջ կամ հարևանությամբ ձևավորվել են լրջագույն տեխնոլոգիական կլաստերներ, որոնցից ամենահայտնին Սիլիկոնյան Հովիտն է Ստենֆորդի հարևանությամբ, սակայն հայտնի են նաև մյուսները՝ օրինակ՝ այսպես կոչված Հետազոտական Եռանկյունը Հյուսիսային Կառոլինայում, Չապել Հիլի հարևանությամբ: Համաշխարհային մակարդակի իրավաբաններ, տնտեսագետներ և մենեջերներ կարող են պատրաստել նաև մեր համալսարանները, բայց հիմնարար բնական գիտությունների և տեխնոլոգիական ոլորտի լավագույն կրթությունը պահանջում է լուրջ ֆինանսական միջոցներ, համարժեք հագեցվածություն և մասնագիտական համայնքի առկայություն: Հաշվի առնելով վերոգրյալը, ստորև ներկայացնում եմ իմ առաջարկությունները. 1. Օրենքը կիրառել ընդհանուր դասակարգման առաջին երեք տասնյակում ընդգրկված համալսարանների նկատմամբ: 2. Օրենքը կիրառել նաև մասնագիտական դասակարգման առաջին երեք տասնյակում ընդգրկված համալսարանների նկատմամբ: Այնուամենայնիվ, սահմանել այն մասնագիտական դասակարգումների ցանկը, որոնք համապատասխանում են գիտելիքահեն տնտեսություն ունենալու պետության ռազմավարական զարգացման տեսլականին, մասնավորապես. • Հիմնարար բնական գիտություններ, ներառյալ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն: • Տեխնոլոգիական ոլորտներ, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինժինիրինգ (տեղեկատվական գիտություններ և ինժինիրինգ, հաստոցաշինություն, ավիատիեզերական ճարտարագիտություն, բիոբժշկական և քիմիական ճարտարագիտություն և այլն): • Բժշկական գիտություններ: 3. Մասնագիտական դասկարգումները ներառելիս հաշվի առնել այն ոլորտները, որտեղ ժամանակակից գիտելիք ստանալը էականորեն կախված է համալսարանների տեխնոլոգիական հագեցվածությունից (լաբորատորիաներ, հետազոտական կենտրոններ, մասնագիտական համայնքների հետ աշխատանքի հնարավորություն): Հուսով եմ առաջարկներս կքննարկվեն և կարժանանան համարժեք արձագանքի: Հարգանքով, Նորայր Աղայան | Ընդունվել է մասամբ | Համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի «առաջին քսան հինգ» բառերը փոխարինվել է «առաջին հինգ տասնյակում» բառերով, իսկ գործընթացի ամբողջական կարգավորման համատեքստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարկետման նոր համակարգ ներդնելու օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն բուհերի և մասնագիտությունների ցանկը, որում սովորելու համար քաղաքացիներին կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Նշված կարգավորումը ավելի նպատակային և պետության կարիքներից բխող տարկետման համակարգի ստեղծման հիմք կհանդիսանա: |