Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունումը պայմանավորված է Կրթության տեսչական մարմնի կողմից՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը բարելավելու և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: 

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի N 1139-Ն որոշման Հավելված 2-ով հաստատվել են Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվող ստուգումների ստուգաթերթերը:Նախորդ տարիների ընթացքում գործող ստուգաթերթերի գործնական կիրառումը բացահայտել է դրանցում առկա մի շարք թերություններ: Մասնավորապես՝ ստուգաթերերթը պարունակում են տնտեսավարողին ավելորդ ծանրաբեռնող հարցաշարեր, որոնք պահանջում են կրթության որակի վրա ոչ էականորեն անդրադարձող թղթաբանության ստուգում, ինչը երկարացնում է 1 ստուգման վրա ծախսվող ժամանակը, հետևաբար նաև բացասական ազդելով ստուգման արդյունավետության վրա: Բացի այդ, նախորդ 2 տարիների ընթացքում լիազոր մարմնի կողմից կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերում  կատարվել են փոփոխություններ, որի հետևանքով երբեմն հարցաշարերի հղումներում հանդիպում են անհապատասխանություններ:

3.Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է բարելավել 2018 թվականի N 1139-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված տուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը: Այդ նպատակով՝ փոփոխությունների առաջարկվող նախագծով շտկվել են վերը նշված բացթողումները, հստակեցվել են հարցաշարերի իրավական շրջանակները, գործող 15 ստուգաթերթերի փոխարեն առաջարկվում է գործածության դնել 12-ը, ոչ էական, միանշանակ պատասխան չունեցող հարցերը հեռացվել են:

Միաժամանակ, հաշվի առնելով 2020 թվականից Քովիդ 19 համավարակով պայմանավորված ուսումնական հաստատությունների հեռավար ուսուցման անցնելու հանգամանքը և  ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20.05.2020թ. N 09-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման» կարգով սահմանված պահանջները՝ ավելացվել է N 12 հարցաշարը՝ ուղղված  հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգի պահանջների ստուգմանը:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Կրթության տեսչական մարմնի կողմից համատեղ:

5.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հանրակրթության ոլորտում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը և կապահովեն բնագավառի վերահսկողության անխոչընդոտ, առավել ամբողջական և արդյունավետ իրականացմանը:

 6.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

7.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի   վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություննե.

Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

 

 

  • Discussed

    08.06.2022 - 23.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3407

Print