ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունումը պայմանավորված է Կրթության տեսչական մարմնի կողմից՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը բարելավելու և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի N 1139-Ն որոշման Հավելված 2-ով հաստատվել են Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվող ստուգումների ստուգաթերթերը:Նախորդ տարիների ընթացքում գործող ստուգաթերթերի գործնական կիրառումը բացահայտել է դրանցում առկա մի շարք թերություններ: Մասնավորապես՝ ստուգաթերերթը պարունակում են տնտեսավարողին ավելորդ ծանրաբեռնող հարցաշարեր, որոնք պահանջում են կրթության որակի վրա ոչ էականորեն անդրադարձող թղթաբանության ստուգում, ինչը երկարացնում է 1 ստուգման վրա ծախսվող ժամանակը, հետևաբար նաև բացասական ազդելով ստուգման արդյունավետության վրա: Բացի այդ, նախորդ 2 տարիների ընթացքում լիազոր մարմնի կողմից կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերում կատարվել են փոփոխություններ, որի հետևանքով երբեմն հարցաշարերի հղումներում հանդիպում են անհապատասխանություններ:
3.Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակն է բարելավել 2018 թվականի N 1139-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված տուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը: Այդ նպատակով՝ փոփոխությունների առաջարկվող նախագծով շտկվել են վերը նշված բացթողումները, հստակեցվել են հարցաշարերի իրավական շրջանակները, գործող 15 ստուգաթերթերի փոխարեն առաջարկվում է գործածության դնել 12-ը, ոչ էական, միանշանակ պատասխան չունեցող հարցերը հեռացվել են:
Միաժամանակ, հաշվի առնելով 2020 թվականից Քովիդ 19 համավարակով պայմանավորված ուսումնական հաստատությունների հեռավար ուսուցման անցնելու հանգամանքը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20.05.2020թ. N 09-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման» կարգով սահմանված պահանջները՝ ավելացվել է N 12 հարցաշարը՝ ուղղված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգի պահանջների ստուգմանը:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Կրթության տեսչական մարմնի կողմից համատեղ:
5.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում հանրակրթության ոլորտում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը և կապահովեն բնագավառի վերահսկողության անխոչընդոտ, առավել ամբողջական և արդյունավետ իրականացմանը:
6.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
7.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություննե.
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:
-
Обсуждалось
08.06.2022 - 23.06.2022
-
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 3403
Принт