ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
«2011 թվականի օգոստոսի 11-ի N1156-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (Այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգի համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ։
Բժշկական կազմակերպություններում ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների (Այսուհետ` Վկայական) տրամադրումը բխում էր «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», 20-րդ հոդվածի 1-ին մասի և 64-րդ հոդվածի «ա» կետերի դրույթներից: Հաշվի առնելով այն, որ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» Օրենքում (Այսուհետ` Օրենք) կատարվել են փոփոխություններ, ուստի անհրաժեշտություն է առաջացել բժշկական կազմակերպություններում վկայականների տրամադրման համար լիազորող նորմ հանդիսացող հոդվածները համապատասխանեցնել Օրենքի գործող կարգավորումների հետ:
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է ապահովել բժշկական կազմակերպություններում ծննդի,
պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման և տրամադրման կարգի իրավական կարգավորում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի բժշկական կազմակերպություններում ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման և տրամադրման գործընթացը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:
-
Discussed
01.06.2022 - 16.06.2022
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 3550
Print