«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին» N1238-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սույն նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) կազմվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձնարարականի (այսուհետ՝ Հանձնարարական) տրամաբանության շրջանակներում և պայմանավորված է Որոշման նախաբանում բացակայող՝ որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմեր նախատեսելու անհրաժեշտությամբ:
Միաժամանակ, Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրարկմամբ պայմանավորված, ինչի հետ կապված ուժը կորցած է ճանաչվել ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N753 որոշումը, նաև անհրաժեշտություն է առաջացել Որոշման կիրառման նպատակով Օրենսգրքով սահմանված հիմնական հասկացությունների գործածության իմաստային համապատասխանեցման։
Բացի վերոգրյալը՝ նաև կա խմբագրական բնույթի որոշ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս Որոշման նախաբանում բացակայում են Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմերը: Այս առումով նկատի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր, իսկ Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտը հակասում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, ապա իրավաստեղծ մարմինը, բացառությամբ Ազգային ժողովի և հանրաքվեով ընդունված օրենքների, պարտավոր է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո իր ընդունած նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին կամ դրանում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին ընդունել նորմատիվ իրավական ակտ:
Ելնելով վերոգրյալից էլ՝ առաջարկվում է Որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ և, ըստ այդմ, հղում կատարել այն իրավական ակտերին, որով ՀՀ կառավարությունը լիազորված է ընդունելու Որոշումը:
Միաժամանակ, նաև առաջարկվում է կատարել վերը հիշատակված՝ այլ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Իրականացվող քաղաքականությունն առևտրային կազմակերպությունների` պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործընթացի շարունակական կանոնակարգումն է, դրա շրջանակներում՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացի անընդհատելիության ապահովումը, և Նախագիծը չի ներառում բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն:
4. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակը Հանձնարարականի կատարումն է՝ առաջադրված տրամաբանության շրջանակներում, և այդ առումով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմերի նախատեսումը, ինչպես նաև այլ անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների կատարումը։
Այդ կապակցությամբ, Հանձնարարականով առաջարկվել է գույքագրել պետական և տարածքային կառավարման յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ, իսկ եթե դրանց անհրաժեշտությունն այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: Ընդ որում, Հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան իրավական ակտերն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022թ. գարնանային հերթական նստաշրջանի ավարտը: Ըստ այդմ, հաշվի է առնվել այն կանխադրույթը, որը նախատեսված է Հանձնարարականի 3-րդ կետով, որ այդ վերջնաժամկետի ավարտից հետո արդեն թույլատրելի չեն համարվելու համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփոխությունների կատարումը (այդ թվում՝ նաև մինչ այժմ ընդունված իրավական ակտերում):
5. Տեղեկատվություն իրավական ակտի ընդունման ու կիրառման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին
Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։
6. Տեղեկատվություն իրավական ակտն ընդունելու դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։
7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
Նախագծով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ըստ այդմ՝ ՀՀ ֆինանսների նախարարության հսկողական գործառույթների անխաթար իրականացման շարունակականություն՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացի անընդհատելիության ապահովման ուղղությամբ:
8. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 28-ի N1716-Լ որոշմամբ հաստատված՝ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը» փաստաթղթի նախանշումներից՝ որպես ոլորտային այլ ռազմավարություն։ Մասնավորապես, ենթադրվում է պետական ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործման բարելավման, պետական կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հսկողության, ինչպես նաև պետական ներքին ֆինանսական հսկողության և հանրային ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացման շարունակականության ապահովում։
-
Discussed
17.05.2022 - 06.06.2022
-
Type
Decision
-
Area
State revenue, Economy, Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 3649
Print