Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N899-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N899-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ­ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 19-ի «Բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրավորման կարգը հաստատելու մասին» N899-Ն որոշման (այսու­հետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին սույն նախա­գիծը (այսուհետ՝ Նախագիծ) կազմվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձ­նա­րա­րականի (այսուհետ՝ Հանձ­նա­րա­րական) տրամաբանության շրջա­նակնե­րում և պայ­մանավորված է Որոշ­ման նախաբա­նում բացա­կայող՝ որո­շումն ընդու­նելու իրա­վական հիմքը սահմանող՝ լիազորող նորմեր նախատեսելու անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, ՀՀ կառա­վարության 2021թ. դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրա­պե­տության կառա­­վա­րու­թյան 2011 թվականի մարտի 3-ի N202-Ն որոշ­ման մեջ փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» N2013-Ն որոշ­ման ընդունմամբ պայմանավորված՝ ՀՀ պետա­կան բյուջե վճար­ման են­թա­կա շահութա­բաժինների հաշվարկման և վճարման գործըն­թա­ցում համա­պա­տասխան կանոնա­կարգում­ների և հիսուն և ավելի տոկոս պետական բաժնե­մասնակցու­թյամբ բաժնետի­րական ընկե­րու­թյունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահու­թաբաժինների հաշ­վարկման ու վճար­ման կարգի հետ կապված առկա առանձ­նա­հատ­կություն­ները վերաց­նելու արդյունքում՝ այդ որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել։ Հետևաբար, դրա հետ կապված էլ՝ անհրաժեշտություն է առաջացել նաև համա­պա­տասխան փոփոխություններ կատարել Որոշման մեջ, որտեղ նախատեսված է, որ ՀՀ կառա­վարության կողմից հաստատված ներդրումային ծրագրերի շրջանակներում պետական կազ­մակերպությունների կողմից միջնաժամկետ հեռանկարում կատարվելիք ծախսերը կան­խա­տեսվում են` ելնելով նաև ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ­նե­րից, այդ ժամա­նակահատվածի յուրաքանչյուր տարում ծրագրված ծախսերի մեծությունից և դրանց վերա­նայման գործոնների` հիմքերի առկայությունից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Որոշ­ման նախաբա­նում բացակայում են Որո­շումն ընդունելու իրա­վական հիմքը սահմանող լիազորող նորմերը: Այս առումով նկատի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ սահ­մա­նա­դրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթ­ների համա­ձայն՝ Սահ­մանադրու­թյան և օրենքների հիման վրա և դրանց իրականա­ցումն ապահովելու նպատակով Սահ­մա­նա­դրու­թյամբ նախա­տեսված մար­մինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդու­նելու ենթա­օրենս­դրա­կան նոր­մատիվ իրավա­կան ակտեր:

Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրեն­քի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդ­վածի 1-ին մասի համաձայն՝ ենթա­օրենս­դրա­կան նորմա­տիվ իրավական ակտն ունե­նում է նախա­բան, որում նշվում է օրենսդրական իրավա­կան ակտի հոդվածը կամ մասը, որը ներ­առում է Սահմանադրու­թյան 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազո­րող նորմեր, իսկ Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ­ների համա­ձայն, եթե նորմա­տիվ իրավական ակտը հակա­սում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբա­նական ուժ ունեցող նորմա­տիվ իրավա­կան ակտին, ապա իրավաստեղծ մարմինը, բացա­­ռությամբ Ազգա­յին ժողովի և հանրաքվեով ընդուն­ված օրենք­ների, պար­տավոր է ավելի բարձր իրավաբանական ուժ ունե­ցող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնե­լու օրվանից հետո իր ընդու­նած նորմա­տիվ իրա­վական ակտն ուժը կորցրած ճա­նա­չելու մասին կամ դրանում փոփոխու­թյուն կամ լրա­ցում կատարելու մասին ընդունել նորմատիվ իրա­վա­կան ակտ:

Ելնելով վերոգրյալից էլ՝ Նախագծով առաջարկվում է Որոշման նախաբա­նը շարադրել նոր խմբա­գրությամբ և, ըստ այդմ, հղում կատա­րել այն իրավա­կան ակտերին, որով ՀՀ կառա­վա­րու­թյունը լիազորված է ընդունելու Որոշումը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Իրականացվող քաղաքականությունն առևտրային կազմակերպությունների` պետու­թյան սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահու­թա­բաժին­ների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործըն­թացի շարու­նակա­կան կանոնա­կար­գումն է, դրա շրջանակներում՝ միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժին­ների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգումը, և այդ նպա­տակով բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով ՀՀ պետա­կան բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրա­վորման ապահո­վումը, և Նախագիծը չի ներառում բնագավառում իրա­կանաց­վող գործող քաղաքա­կանության փոփոխություն:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակը Հանձնա­րարականի կատարումն է՝ առաջադրված տրամաբանության շրջանակ­նե­րում, և այդ առումով Որոշ­ման նախաբա­նում բացա­կայող՝ Որո­շումն ընդունելու իրա­վական հիմքը սահ­մանող՝ լիազորող նորմերի նախատեսումը:

Այդ կապակցությամբ, Հանձնա­րարականով առաջարկվել է գույքագրել պետական և տարածքային կառավարման յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենս­դրական փոփոխություններ, իսկ եթե դրանց անհրաժեշտությունն այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: Ընդ որում, Հանձնարա­րականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան իրավական ակտերն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022թ. գարնանային հերթա­կան նստաշրջանի ավարտը: Ըստ այդմ, հաշվի է առնվել այն կանխադրույթը, որը նախատեսված է Հանձնա­րա­րականի 3-րդ կետով, որ այդ վերջնաժամկետի ավարտից հետո արդեն թույլատրելի չեն համարվելու համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփո­խու­թյունների կատարումը (այդ թվում՝ նաև մինչ այժմ ընդունված իրավական ակտերում):

Դրա հետ մեկտեղ, Նախագծով առաջարկվում է իրականացնել նաև այլ անհրաժեշտ կանոնա­կարգումներ՝ Որոշման մեջ ներկայումս նախատեսված՝ ՀՀ կառավարության կող­մից հաստատված ներդրումային ծրագրերի շրջանակներում պետական առևտրային կազ­մակեր­պությունների կողմից միջնաժամկետ հեռանկարում կատարվելիք ծախսերի մեծու­թյան կան­խատեսման բացառման առնչությամբ:

5. Տեղեկատվություն իրավական ակտի ընդունման ու կիրառման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոց­ներ չեն պահանջվում։

6. Տեղեկատվություն իրավական ակտն ընդունելու դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախ­սերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։

7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

Նախագծով Որոշ­ման նախաբա­նում բացա­կայող՝ Որո­շումն ընդունելու իրա­վական հիմքը սահ­մա­նող՝ լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ըստ այդմ՝ ՀՀ ֆի­նանս­ների նախարարու­թյան հսկողա­կան գոր­ծառույթ­ների անխաթար իրականացման շարունակականություն՝ միջնաժամկետ հեռանկա­րում շահութա­բաժին­ների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործըն­թացի համա­կարգ­ման, այդ նպատակով բյուջետային գործընթացի շրջանակներում շահու­թաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամաս­նությունների ծրագրա­վորման ուղղությամբ:

8. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 28-ի N1716-Լ որոշմամբ հաստատված՝ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավար­ման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրա­գիրը» փաս­տաթղթի նախանշումներից՝ որպես ոլորտային այլ ռազմավարություն։ Մաս­նա­վորապես, ենթադրվում է պետական ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյու­նա­վետ օգտա­գործման բարելավման, պետական կազմակերպությունների ֆինանսա­կան կառա­վարման և հսկողության, ինչպես նաև պետական ներքին ֆինանսական հսկողու­թյան և հան­րային ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացման շարունակա­կանության ապա­հովում։

  • Discussed

    17.05.2022 - 06.06.2022

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3559

Print