«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N899-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N899-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 19-ի «Բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրավորման կարգը հաստատելու մասին» N899-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին սույն նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) կազմվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձնարարականի (այսուհետ՝ Հանձնարարական) տրամաբանության շրջանակներում և պայմանավորված է Որոշման նախաբանում բացակայող՝ որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմեր նախատեսելու անհրաժեշտությամբ:
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N202-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N2013-Ն որոշման ընդունմամբ պայմանավորված՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման և վճարման գործընթացում համապատասխան կանոնակարգումների և հիսուն և ավելի տոկոս պետական բաժնեմասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման ու վճարման կարգի հետ կապված առկա առանձնահատկությունները վերացնելու արդյունքում՝ այդ որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել։ Հետևաբար, դրա հետ կապված էլ՝ անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան փոփոխություններ կատարել Որոշման մեջ, որտեղ նախատեսված է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագրերի շրջանակներում պետական կազմակերպությունների կողմից միջնաժամկետ հեռանկարում կատարվելիք ծախսերը կանխատեսվում են` ելնելով նաև ներդրումային ծրագրի իրականացման ժամկետներից, այդ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում ծրագրված ծախսերի մեծությունից և դրանց վերանայման գործոնների` հիմքերի առկայությունից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս Որոշման նախաբանում բացակայում են Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմերը: Այս առումով նկատի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր, իսկ Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն, եթե նորմատիվ իրավական ակտը հակասում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, ապա իրավաստեղծ մարմինը, բացառությամբ Ազգային ժողովի և հանրաքվեով ընդունված օրենքների, պարտավոր է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո իր ընդունած նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին կամ դրանում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին ընդունել նորմատիվ իրավական ակտ:
Ելնելով վերոգրյալից էլ՝ Նախագծով առաջարկվում է Որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ և, ըստ այդմ, հղում կատարել այն իրավական ակտերին, որով ՀՀ կառավարությունը լիազորված է ընդունելու Որոշումը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Իրականացվող քաղաքականությունն առևտրային կազմակերպությունների` պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործընթացի շարունակական կանոնակարգումն է, դրա շրջանակներում՝ միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգումը, և այդ նպատակով բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրավորման ապահովումը, և Նախագիծը չի ներառում բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն:
4. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակը Հանձնարարականի կատարումն է՝ առաջադրված տրամաբանության շրջանակներում, և այդ առումով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմերի նախատեսումը:
Այդ կապակցությամբ, Հանձնարարականով առաջարկվել է գույքագրել պետական և տարածքային կառավարման յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ, իսկ եթե դրանց անհրաժեշտությունն այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: Ընդ որում, Հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան իրավական ակտերն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022թ. գարնանային հերթական նստաշրջանի ավարտը: Ըստ այդմ, հաշվի է առնվել այն կանխադրույթը, որը նախատեսված է Հանձնարարականի 3-րդ կետով, որ այդ վերջնաժամկետի ավարտից հետո արդեն թույլատրելի չեն համարվելու համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփոխությունների կատարումը (այդ թվում՝ նաև մինչ այժմ ընդունված իրավական ակտերում):
Դրա հետ մեկտեղ, Նախագծով առաջարկվում է իրականացնել նաև այլ անհրաժեշտ կանոնակարգումներ՝ Որոշման մեջ ներկայումս նախատեսված՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագրերի շրջանակներում պետական առևտրային կազմակերպությունների կողմից միջնաժամկետ հեռանկարում կատարվելիք ծախսերի մեծության կանխատեսման բացառման առնչությամբ:
5. Տեղեկատվություն իրավական ակտի ընդունման ու կիրառման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին
Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։
6. Տեղեկատվություն իրավական ակտն ընդունելու դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։
7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
Նախագծով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ըստ այդմ՝ ՀՀ ֆինանսների նախարարության հսկողական գործառույթների անխաթար իրականացման շարունակականություն՝ միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգման, այդ նպատակով բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրավորման ուղղությամբ:
8. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 28-ի N1716-Լ որոշմամբ հաստատված՝ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը» փաստաթղթի նախանշումներից՝ որպես ոլորտային այլ ռազմավարություն։ Մասնավորապես, ենթադրվում է պետական ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործման բարելավման, պետական կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հսկողության, ինչպես նաև պետական ներքին ֆինանսական հսկողության և հանրային ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացման շարունակականության ապահովում։
-
Обсуждалось
17.05.2022 - 06.06.2022
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 3550
Принт