Add to favourites
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
-ի 2022 թվականի N –Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի 8-1/2 հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող՝ 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը՝ 245,237,367 դրամ հաշվեկշռային արժեքով, 340733367 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով և 0.33 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 26092019-06-0005 վկայական) և Բանակի փողոց 8-8 հիվանդանոցային համալիրի՝ 2601,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունների՝ 0,62499 հեկտար հողատարածքով մասնաշենքերը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02042021-06-0038) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 918-Ա և 2021 թվականի հունվարի 14-ի N 8-Ն որոշումներով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին ամրացված սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերից առաջացած հարկային պարտավորությունները և տույժերը փոխհատուցել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետով սահմանված կարգով:
- Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որշման 1-ին կետում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Discussed
13.05.2022 - 28.05.2022
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 4281
Print