ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

-ի 2022 թվականի N –Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի 8-1/2 հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող՝ 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը՝ 245,237,367 դրամ հաշվեկշռային արժեքով, 340733367 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով և 0.33 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 26092019-06-0005 վկայական) և Բանակի փողոց 8-8 հիվանդանոցային համալիրի՝ 2601,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունների՝ 0,62499 հեկտար հողատարածքով մասնաշենքերը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02042021-06-0038) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 918-Ա և 2021 թվականի հունվարի 14-ի N 8-Ն որոշումներով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին ամրացված սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերից առաջացած հարկային պարտավորությունները և տույժերը փոխհատուցել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետով սահմանված կարգով:
  3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որշման 1-ին կետում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                             Ն. Փաշինյան   

  • Քննարկվել է

    13.05.2022 - 28.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4272

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ