Add to favourites

ԱԼԲԵՐՏ ԽԱՉԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱԼԲԵՐՏ ԽԱՉԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ալբերտ Խաչիկի Սահակյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Ալբերտ Խաչիկի Սահակյանը (ծնվ.՝ 20.03.1996 թ., հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Գյուլիքևխյան 23 շ. 37 բն.) 2002-2008 թվականներին սովորել է 142 միջնակարգ դպրոցում: 2008-2013 թվականներին սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոցում, որտեղ սովորելու ընթացքում ինֆորմատիկայի միջազգային աշակերտական օլիմպիադաներից ձեռք է բերել արծաթե և բրոնզե մեդալներ: 2013թ. ընդունվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 2017 թվականին գերազանցությամբ ավարտել է բակալավրի կրթական ծրագիրը և ընդունվել ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի Դիսկրետ մաթեմատիկա և տեսական ինֆորմատիկա ամբիոնի մագիստրատուրա։ Մագիստրատուրան ավարտել է գերազանցության դիպլոմով, այնուհետև, ՀՀ կառավարության կողմից ստանալով տարկետում, 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման համաձայն, ուսումը շարունակել է նույն ամբիոնի ասպիրանտուրայում։ 20.01.2022-ին ԵՊՀ-ում գործող Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գրաֆների միջակայքային ներկումներ նախապես տրված սահմանափակումներով» թեմայով: Ուսման տարիներին Ալբերտ Սահակյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով, ԵՊՀ հուշամեդալով, ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական մրցանակով որպես լավագույն բակալավր։ Ալբերտ Սահակյանը մասնակցել է բազմաթիվ ուսանողական միջազգային օլիմպիադաների։ Նա ուսանողական մաթեմատիկական ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային օլիմպիադայի (IMC) ոսկե (2016թ.) և արծաթե (2015թ.) մեդալակիր է։ Ճանաչվել է 2015, 2016, 2017թթ․ Անդրկովկասյան տարածաշրջանի ինֆորմատիկայի մրցույթի բացարձակ հաղթող, «Անկախության Գավաթ» և ACM ICPC քառորդ եզրափակիչ ծրագրավորման թիմային օլիմպիադաների 2013, 2014, 2015, 2016, 2017թթ., ինչպես նաև, «Գարուն» ծրագրավորման անհատական օլիմպիադաների 2014, 2015, 2016, 2017թթ. բացարձակ հաղթող: 2017թ. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԵՊՀ թիմը՝ հանձին Ալբերտ Սահակյանի, անցել է ACM ICPC Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլ և արժանացել դիպլոմի: 2017թ. -ից մինչ օրս Ալբերտ Սահակյանը մարզում է Երևանի պետական համալսարանի ուսանողական թիմերին՝ ICPC օլիմպիադային մասնակցելու համար: Իր մարզած թիմը 2019թ. անցել է ICPC օլիմպիադայի եզրափակիչ փուլ, իսկ 2022թ. իր մարզած թիմը անցել է եզրափակիչ փուլ՝ նվաճելով բրոնզե մեդալ և գրանցելով Հայաստանի պատմության լավագույն արդյունքը: Ալբերտ Սահակյանը ղեկավարել է Հայաստանի պատվիրակությունը eJOI 2017 (Բուլղարիա) և eJOI 2019 (Սլովենիա) կրտսեր աշակերտների օլիմպիադաներում: 2017թ. հրավեր է ստացել Սաուդյան Արաբիայի KAUST համալսարանից և քսան օր անընդմեջ մարզել է ծրագրավորման աշակերտական թիմին, որի արդյունքում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը միջազգային օլիմպիադայում առաջին անգամ նվաճել է բրոնզե մեդալ: Ալբերտ Սահակյանը 2017 թվականից սկսած կատարել է գիտական աշխատանք հանրային և մասնավոր սեկտորներում։ 12.06.2017թ-ից մինչ այժմ աշխատում է «ՔՈԴՍԻԳՆԱԼ» ՍՊԸ-ում` 2017-2018թ. որպես «Մեքենայական ուսուցման ինժեներ», 2018-2020թ. որպես «Ծրագրային ապահովման ինժեներ», 2020-2021թ. որպես «Ավագ ծրագրային ապահովման ինժեներ» և 2021-ից մինչ այժմ որպես «Ավագ ծրագրային ապահովման ինժեներ, ինժեներական ղեկավար»: Այժմ նա «ՔՈԴՍԻԳՆԱԼ» ՍՊԸ-ում կատարում է հիմնարար և կիրառական բնույթի գիտական և գիտատեխնիկական աշխատանք և ղեկավարում է այդ ընկերության գիտահետազոտական խմբերից մեկը։ Աշխատանքի շրջանակներում ունի երկու գիտական հոդված և հանդիսանում 2019-ին ուղարկված U.S. Patent Application 16/511,005 արտոնագրի գյուտարարներից մեկը: Ալբերտ Սահակյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում՝ 01.09.2019-31.12.2019 «Ալգորիթմների Տեսություն»՝ գործնական դասընթացներ, 11.02.2021-31.05.2021 «Դիսկրետ Մաթեմատիկա - 2»՝ գործնական դասընթացներ, 01.09.2021-31.12.2021 «Դիսկրետ Մաթեմատիկա - 1»՝ գործնական դասընթացներ: 2022 թվականի հունվարի 20-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ Ալբերտ Սահակյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ալբերտ Սահակյանը 8 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք նաև զեկուցվել են մի շարք միջազգային կոնֆերանսներում, ինչպիսիք են՝ «Mathematics and IT: Research and Education (MITRE 2021, Moldova)», «7th International Scientific Conference dedicated to the 30th anniversary of the Independence of the Republic of Armenia», 2022թ. մարտին կայացած «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա-50» գիտաժողովին, ինչպես նաև զեկուցվել են բազմաթիվ սեմինարների ընթացքում Երևանի Պետական Համալսարանում, Հայ-Ռուսական համալսարանում և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում։

Ակնկալվող արդյունքը.

«Ալբերտ Խաչիկի Սահակյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Սահակյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Ալբերտ Խաչիկի Սահակյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Ալբերտ Խաչիկի Սահակյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

 

  • Discussed

    11.05.2022 - 26.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3616

Print