ԱԼԲԵՐՏ ԽԱՉԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽԱՉԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ալբերտ Խաչիկի Սահակյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Ալբերտ Խաչիկի Սահակյանը (ծնվ.՝ 20.03.1996 թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Գյուլիքևխյան 23 շ. 37 բն.) 2002-2008 թվականներին սովորել է 142 միջնակարգ դպրոցում: 2008-2013 թվականներին սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոցում, որտեղ սովորելու ընթացքում ինֆորմատիկայի միջազգային աշակերտական օլիմպիադաներից ձեռք է բերել արծաթե և բրոնզե մեդալներ: 2013թ. ընդունվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 2017 թվականին գերազանցությամբ ավարտել է բակալավրի կրթական ծրագիրը և ընդունվել ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի Դիսկրետ մաթեմատիկա և տեսական ինֆորմատիկա ամբիոնի մագիստրատուրա։ Մագիստրատուրան ավարտել է գերազանցության դիպլոմով, այնուհետև, ՀՀ կառավարության կողմից ստանալով տարկետում, 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման համաձայն, ուսումը շարունակել է նույն ամբիոնի ասպիրանտուրայում։ 20.01.2022-ին ԵՊՀ-ում գործող Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գրաֆների միջակայքային ներկումներ նախապես տրված սահմանափակումներով» թեմայով: Ուսման տարիներին Ալբերտ Սահակյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով, ԵՊՀ հուշամեդալով, ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական մրցանակով որպես լավագույն բակալավր։ Ալբերտ Սահակյանը մասնակցել է բազմաթիվ ուսանողական միջազգային օլիմպիադաների։ Նա ուսանողական մաթեմատիկական ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային օլիմպիադայի (IMC) ոսկե (2016թ.) և արծաթե (2015թ.) մեդալակիր է։ Ճանաչվել է 2015, 2016, 2017թթ․ Անդրկովկասյան տարածաշրջանի ինֆորմատիկայի մրցույթի բացարձակ հաղթող, «Անկախության Գավաթ» և ACM ICPC քառորդ եզրափակիչ ծրագրավորման թիմային օլիմպիադաների 2013, 2014, 2015, 2016, 2017թթ., ինչպես նաև, «Գարուն» ծրագրավորման անհատական օլիմպիադաների 2014, 2015, 2016, 2017թթ. բացարձակ հաղթող: 2017թ. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԵՊՀ թիմը՝ հանձին Ալբերտ Սահակյանի, անցել է ACM ICPC Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլ և արժանացել դիպլոմի: 2017թ. -ից մինչ օրս Ալբերտ Սահակյանը մարզում է Երևանի պետական համալսարանի ուսանողական թիմերին՝ ICPC օլիմպիադային մասնակցելու համար: Իր մարզած թիմը 2019թ. անցել է ICPC օլիմպիադայի եզրափակիչ փուլ, իսկ 2022թ. իր մարզած թիմը անցել է եզրափակիչ փուլ՝ նվաճելով բրոնզե մեդալ և գրանցելով Հայաստանի պատմության լավագույն արդյունքը: Ալբերտ Սահակյանը ղեկավարել է Հայաստանի պատվիրակությունը eJOI 2017 (Բուլղարիա) և eJOI 2019 (Սլովենիա) կրտսեր աշակերտների օլիմպիադաներում: 2017թ. հրավեր է ստացել Սաուդյան Արաբիայի KAUST համալսարանից և քսան օր անընդմեջ մարզել է ծրագրավորման աշակերտական թիմին, որի արդյունքում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը միջազգային օլիմպիադայում առաջին անգամ նվաճել է բրոնզե մեդալ: Ալբերտ Սահակյանը 2017 թվականից սկսած կատարել է գիտական աշխատանք հանրային և մասնավոր սեկտորներում։ 12.06.2017թ-ից մինչ այժմ աշխատում է «ՔՈԴՍԻԳՆԱԼ» ՍՊԸ-ում` 2017-2018թ. որպես «Մեքենայական ուսուցման ինժեներ», 2018-2020թ. որպես «Ծրագրային ապահովման ինժեներ», 2020-2021թ. որպես «Ավագ ծրագրային ապահովման ինժեներ» և 2021-ից մինչ այժմ որպես «Ավագ ծրագրային ապահովման ինժեներ, ինժեներական ղեկավար»: Այժմ նա «ՔՈԴՍԻԳՆԱԼ» ՍՊԸ-ում կատարում է հիմնարար և կիրառական բնույթի գիտական և գիտատեխնիկական աշխատանք և ղեկավարում է այդ ընկերության գիտահետազոտական խմբերից մեկը։ Աշխատանքի շրջանակներում ունի երկու գիտական հոդված և հանդիսանում 2019-ին ուղարկված U.S. Patent Application 16/511,005 արտոնագրի գյուտարարներից մեկը: Ալբերտ Սահակյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում՝ 01.09.2019-31.12.2019 «Ալգորիթմների Տեսություն»՝ գործնական դասընթացներ, 11.02.2021-31.05.2021 «Դիսկրետ Մաթեմատիկա - 2»՝ գործնական դասընթացներ, 01.09.2021-31.12.2021 «Դիսկրետ Մաթեմատիկա - 1»՝ գործնական դասընթացներ: 2022 թվականի հունվարի 20-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ Ալբերտ Սահակյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ալբերտ Սահակյանը 8 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք նաև զեկուցվել են մի շարք միջազգային կոնֆերանսներում, ինչպիսիք են՝ «Mathematics and IT: Research and Education (MITRE 2021, Moldova)», «7th International Scientific Conference dedicated to the 30th anniversary of the Independence of the Republic of Armenia», 2022թ. մարտին կայացած «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա-50» գիտաժողովին, ինչպես նաև զեկուցվել են բազմաթիվ սեմինարների ընթացքում Երևանի Պետական Համալսարանում, Հայ-Ռուսական համալսարանում և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում։
Ակնկալվող արդյունքը.
«Ալբերտ Խաչիկի Սահակյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Սահակյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Ալբերտ Խաչիկի Սահակյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Ալբերտ Խաչիկի Սահակյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
11.05.2022 - 26.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3624
Տպել