Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի №468-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաս­տանի Հանրա­պե­տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2019 թվականի դեկտեմբերի 18-ի №468-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը սահմանվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի №468-Ն որոշմամբ։ Միևնույն ժամանակ, սույն թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ են մտել հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N517-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները, և վերոնշյալ կարգը տեղ է գտել առևտրային կանոններում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի №468-Ն որոշումը, հաշվի առնելով որ դրանով կարգավորովող հարաբերությունները այսուհետ կարգավորվելու են  էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով, և նշված կանոններում կատարել համապատասխան փոփոխություններ՝ ամրագրելով №468-Ն որոշման մեջ 2021 թվականի դեկտեմբերին կատարված վերջին փոփոխությունները։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը կկարգավորվի միայն էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով։

  • Discussed

    11.05.2022 - 27.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3614

Print