ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի №468-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2019 թվականի դեկտեմբերի 18-ի №468-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը սահմանվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի №468-Ն որոշմամբ։ Միևնույն ժամանակ, սույն թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ են մտել հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N517-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները, և վերոնշյալ կարգը տեղ է գտել առևտրային կանոններում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի №468-Ն որոշումը, հաշվի առնելով որ դրանով կարգավորովող հարաբերությունները այսուհետ կարգավորվելու են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով, և նշված կանոններում կատարել համապատասխան փոփոխություններ՝ ամրագրելով №468-Ն որոշման մեջ 2021 թվականի դեկտեմբերին կատարված վերջին փոփոխությունները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը կկարգավորվի միայն էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով։
-
Обсуждалось
11.05.2022 - 27.05.2022
-
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 3618
Принт