Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<--->> ———— 2022 թվականի N -------Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 231-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․«Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է․»․

2) որոշման թիվ 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի տրամադրման կարգի․

ա․6-րդ կետում «ստուգաչափում» բառը փոխարինել «տրամաչափարկում» բառով,

բ․6-րդ կետի 6-րդ ենթակետում «հավաստագրի» բառից հետո լրացնել «կամ վկայականի» բառերը,

գ․6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<4) հավատարմագրման վկայագրի պատճենը․>>․

3) որոշման, որոշման թիվ 1 և թիվ 2 հավելվածների ամբողջ տեքստերում <<հսկիչ սարքեր (թվային տախոգրաֆներ)>> բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել <<թվային տախոգրաֆներ>> բառերով․ 

4) որոշման թիվ 1 և թիվ 2 հավելվածների ամբողջ տեքստերում <<վարորդ>> բառն իր հոլովաձևերով փոխարինել <<ավտովարորդ>> բառով։

  1. Սույնորոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 6-ին։

 

  • Discussed

    11.05.2022 - 31.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3126

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

16.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 231-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծով առաջարկվող <<վարորդ>> բառը <<ավտովարորդ>> բառով փոփոխելու դրույթը առաջարկում եմ հանել, այն բազմաթիվ տարաընթերցումների տեղիք կտա, ինչպես նաև անհրաժեշտ կլինի փոփոխել նաև վարորդի քարտի ձևը, որը կարող է միջազգայնորեն չճանաչվել։ Առաջարկում եմ վարորդի քարտի ձևը թողնել անփոփոխ, իսկ տրամադրման կարգում <<վարորդ>> բառը փոխարինել <<վարորդ (ավտովարորդ) >> բառերով։

See more