ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
<<--->> ———— 2022 թվականի N -------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 231-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․«Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է․»․
2) որոշման թիվ 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի տրամադրման կարգի․
ա․6-րդ կետում «ստուգաչափում» բառը փոխարինել «տրամաչափարկում» բառով,
բ․6-րդ կետի 6-րդ ենթակետում «հավաստագրի» բառից հետո լրացնել «կամ վկայականի» բառերը,
գ․6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
<<4) հավատարմագրման վկայագրի պատճենը․>>․
3) որոշման, որոշման թիվ 1 և թիվ 2 հավելվածների ամբողջ տեքստերում <<հսկիչ սարքեր (թվային տախոգրաֆներ)>> բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել <<թվային տախոգրաֆներ>> բառերով․
4) որոշման թիվ 1 և թիվ 2 հավելվածների ամբողջ տեքստերում <<վարորդ>> բառն իր հոլովաձևերով փոխարինել <<ավտովարորդ>> բառով։
- Սույնորոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 6-ին։