ԱՐՄԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Արման Ալեքսանդրի Ավետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Արման Ալեքսանդրի Ավետյանին (ծնվ.՝ 07.12.1995 թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Նարեկացի 54 շ. 91 բն.) 2013 թ. գերազանցությամբ ավարտել է ավագ դպրոցը և անվճար հիմունքներով ընդունվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարան ու սովորել Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի «Մենեջմենթ» մասնագիտությամբ: ՈՒսանողական տարիներին մասնակցել է համալսարանում կազմակերպված հայագիտական մրցույթին և զբաղեցրել առաջին պատվավոր տեղը: Ավարտական կուրսում արդեն մասնակցել և զեկույցով հանդես է եկել “Level up” միջազգային գիտաժողովին: 2017 թ. ավարտելով բակալավրիատը՝ անվճար հիմունքներով ընդունվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի «Ռազմավարական կառավարում» մագիստրոսական բաժինը: Մագիստրատուրայում ուսանելու տարիներից սկսած տարբեր ձևաչափերով (առկա և հեռակա) մասնակցել է երկու տասնյակից ավել միջազգային գիտաժողովների՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՌԴ-ում, Վրաստանում և Բելառուսում: 2019 թ. գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան և շարունակել ուսումը Հայ-Ռուսական Համալսարանի Կառավարման, բիզնեսի և տուրիզմի ամբիոնում` Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: 2020 թ. դեկտեմբերին գերազանցությամբ ավարտել է նաև ՀՀ ՊՆ Պետության ռազմական անվտանգություն գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը: 2021 թ. անվճար հիմունքներով ընդունվել է նաև Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն» մագիստրոսական բաժինը:
ՈՒսանողական տարիներին անցել է տարբեր տեսակի պրակտիկաներ Երևանի քաղաքապետարանում, որտեղ արժանացել է պրակտիկայի ղեկավարի բարձր գնահատականին:
2021 թ. դեկտեմբերի 14-ին Հայ-Ռուսական Համալսարանում գործող 008 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունս (թեմա՝ Խելացի քաղաք հայեցակարգը և XXI դարի քաղաքային տնտեսության կառավարման ռազմավարության հիմնախնդիրները (Երևան քաղաքի նյութերով)) և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան (ՀՀ ԲՈԿ-ի վկայագիր՝ Ա N 09748):
2019 թ. հոկտեմբերին ընդունվել է աշխատանքի Հայ-Ռուսական Համալսարանի Կառավարման, բիզնեսի և տուրիզմի ամբիոն՝ որպես ասիստենտ, հետագայում՝ դասախոս (դասավանդվող առարկաներ՝ Քաղաքային կառավարում, Պետական և մունիցիպալ կառավարում, Վարչական կառավարման հիմունքներ, Պետական և մունիցիպալ կառավարման արդի հիմնախնդիրներ, Կազմակերպության տեսություն, Համեմատական կառավարում): Որոշ առարկաների մասով հանդիսանում է ամբիոնի միակ դասախոսը: Հանդիսանում է նաև մի շարք ուսանողների կուրսային և դիպլոմային աշխատանքների ղեկավար:
2021 թ. ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 21T‐5B293 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում իրականացնում է հետազոտություն (գիտ. ղեկավար՝ Մ. Մոմջյան):
2019 թ. մինչ օրս աշխատում է ՀՀ Պաշտպանության Նախարարության Պաշտպանակաան Ազգային Հետազոտական Համալսարանում (ՊԱՀՀ)՝ որպես գիտնական-վերլուծաբան (հետազոտական հիմնական ուղղությունները՝ պետական և մունիցիպալ կառավարում, վարչարարություն և այլն): Կատարած բարեխիղճ աշխատանքի և ցուցաբերած բարձր պատասխանատվության համար ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի կողմից պարգևատրվել է պատվոգրով: Հանդիսանում է Պետական և ռազմական կառավարում մագիստրոսական ծրագրի ուսանողի թեզի ղեկավար և Համալսարանի հաստատված տարեկան պլանով ընդգրկված է տարբեր գիտակրթական միջոցառումներում՝ հանդիսանալով պետական և մունիցիպալ կառավարման միակ նեղ մասնագետը: ՈՒսումնառությանս նպատակով 2021 թ. հուլիսի 1-ին Կառավարության N 1069-Ա որոշմամբ ստացել է տարկետում՝ մինչև 26 տարիս լրանալու օրը:
Հանդիսանում է շուրջ 20 (քսան) գիտական հոդվածների հեղինակ կամ համահեղինակ, որոնցից 9-ը ՀՀ և ՌԴ ԲՈԿ-երի սահմանած ցուցակներում ընդգրկված գիտական հրատարակություններում։ Հրատարակել է 2 դասախոսությունների ժողովածու (Պետական կառավարում, Պետական կառավարում և վարչարարություն) և համահեղինակել 1 ուսումնամեթոդական ձեռնարկ (Կառավարում և ռազմավարական առաջնորդություն): Մասնակցում է գիտական թեմայի շրջանակներում կատարվող հետազոտություններին, գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության և հետազոտության արդյունքների մշակման, վերլուծության և ընդհանրացման տարբեր աշխատանքների: Ընթացիկ տարում աշխատանքների շարունակականության ապահովման դեպքում նախատեսում է ստանալ նաև դոցենտի գիտական կոչում:
Համագործակցության առաջարկներ է ստացել ՌԴ ԳԱԱ Ժողովրդատնտեսական Կանխատեսման Ինստիտուտից և Նովգորոդի Պետական Համալսարանից, Բայկալի Պետական Համալսարանից ու ներկա պահին նախապատրաստում է գիտական հոդվածներ՝ դրանց ՌԴ-ում հրատարակման նպատակով (հնարավորության դեպքում՝ scopus և web of science ինդեքսներով ամսագրերում):
Ակնկալվող արդյունքը.
«Արման Ալեքսանդրի Ավետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Ավետյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Արման Ալեքսանդրի Ավետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Արման Ալեքսանդրի Ավետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
28.04.2022 - 14.05.2022
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 3390
Print