Հիշել նախագիծը

ԱՐՄԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  ԱՐՄԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Արման Ալեքսանդրի Ավետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Արման Ալեքսանդրի Ավետյանին (ծնվ.՝ 07.12.1995 թ., հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Նարեկացի 54 շ. 91 բն.) 2013 թ. գերազանցությամբ ավարտել է ավագ դպրոցը և անվճար հիմունքներով ընդունվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարան ու սովորել Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի «Մենեջմենթ» մասնագիտությամբ: ՈՒսանողական տարիներին մասնակցել է համալսարանում կազմակերպված հայագիտական մրցույթին և զբաղեցրել առաջին պատվավոր տեղը: Ավարտական կուրսում արդեն մասնակցել և զեկույցով հանդես է եկել “Level up” միջազգային գիտաժողովին: 2017 թ. ավարտելով բակալավրիատը՝ անվճար հիմունքներով ընդունվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի «Ռազմավարական կառավարում» մագիստրոսական բաժինը: Մագիստրատուրայում ուսանելու տարիներից սկսած տարբեր ձևաչափերով (առկա և հեռակա) մասնակցել է երկու տասնյակից ավել միջազգային գիտաժողովների՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՌԴ-ում, Վրաստանում և Բելառուսում: 2019 թ. գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան և շարունակել ուսումը Հայ-Ռուսական Համալսարանի Կառավարման, բիզնեսի և տուրիզմի ամբիոնում` Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: 2020 թ. դեկտեմբերին գերազանցությամբ ավարտել է նաև ՀՀ ՊՆ Պետության ռազմական անվտանգություն գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը: 2021 թ. անվճար հիմունքներով ընդունվել է նաև Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն» մագիստրոսական բաժինը:

ՈՒսանողական տարիներին անցել է տարբեր տեսակի պրակտիկաներ Երևանի քաղաքապետարանում, որտեղ արժանացել է պրակտիկայի ղեկավարի բարձր գնահատականին:

2021 թ. դեկտեմբերի 14-ին Հայ-Ռուսական Համալսարանում գործող 008 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունս (թեմա՝ Խելացի քաղաք հայեցակարգը և XXI դարի քաղաքային տնտեսության կառավարման ռազմավարության հիմնախնդիրները (Երևան քաղաքի նյութերով)) և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան (ՀՀ ԲՈԿ-ի վկայագիր՝     Ա N 09748):

2019 թ. հոկտեմբերին ընդունվել է աշխատանքի Հայ-Ռուսական Համալսարանի Կառավարման, բիզնեսի և տուրիզմի ամբիոն՝ որպես ասիստենտ, հետագայում՝ դասախոս (դասավանդվող առարկաներ՝ Քաղաքային կառավարում, Պետական և մունիցիպալ կառավարում, Վարչական կառավարման հիմունքներ, Պետական և մունիցիպալ կառավարման արդի հիմնախնդիրներ, Կազմակերպության տեսություն, Համեմատական կառավարում): Որոշ առարկաների մասով հանդիսանում է ամբիոնի միակ դասախոսը: Հանդիսանում է նաև մի շարք ուսանողների կուրսային և դիպլոմային աշխատանքների ղեկավար:

2021 թ. ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 21T‐5B293 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում իրականացնում է հետազոտություն (գիտ. ղեկավար՝ Մ. Մոմջյան):

2019 թ. մինչ օրս աշխատում է ՀՀ Պաշտպանության Նախարարության Պաշտպանակաան Ազգային Հետազոտական Համալսարանում (ՊԱՀՀ)՝ որպես գիտնական-վերլուծաբան (հետազոտական հիմնական ուղղությունները՝ պետական և մունիցիպալ կառավարում, վարչարարություն և այլն): Կատարած բարեխիղճ աշխատանքի և ցուցաբերած բարձր պատասխանատվության համար ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի կողմից պարգևատրվել է պատվոգրով: Հանդիսանում է Պետական և ռազմական կառավարում մագիստրոսական ծրագրի ուսանողի թեզի ղեկավար և Համալսարանի հաստատված տարեկան պլանով ընդգրկված է տարբեր գիտակրթական միջոցառումներում՝ հանդիսանալով պետական և մունիցիպալ կառավարման միակ նեղ մասնագետը: ՈՒսումնառությանս նպատակով 2021 թ. հուլիսի 1-ին Կառավարության N 1069-Ա որոշմամբ ստացել է տարկետում՝ մինչև 26 տարիս լրանալու օրը:

Հանդիսանում է շուրջ 20 (քսան) գիտական հոդվածների հեղինակ կամ համահեղինակ, որոնցից 9-ը ՀՀ և ՌԴ ԲՈԿ-երի սահմանած ցուցակներում ընդգրկված գիտական հրատարակություններում։ Հրատարակել է 2 դասախոսությունների ժողովածու (Պետական կառավարում, Պետական կառավարում և վարչարարություն) և համահեղինակել 1 ուսումնամեթոդական ձեռնարկ (Կառավարում և ռազմավարական առաջնորդություն): Մասնակցում է գիտական թեմայի շրջանակներում կատարվող հետազոտություններին, գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության և հետազոտության արդյունքների մշակման, վերլուծության և ընդհանրացման տարբեր աշխատանքների: Ընթացիկ տարում աշխատանքների շարունակականության ապահովման դեպքում նախատեսում է ստանալ նաև դոցենտի գիտական կոչում:

Համագործակցության առաջարկներ է ստացել ՌԴ ԳԱԱ Ժողովրդատնտեսական Կանխատեսման Ինստիտուտից և Նովգորոդի Պետական Համալսարանից, Բայկալի Պետական Համալսարանից ու ներկա պահին նախապատրաստում է գիտական հոդվածներ՝ դրանց ՌԴ-ում հրատարակման նպատակով (հնարավորության դեպքում՝ scopus և web of science ինդեքսներով ամսագրերում): 

Ակնկալվող արդյունքը.

«Արման Ալեքսանդրի Ավետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Ավետյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Արման Ալեքսանդրի Ավետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Արման Ալեքսանդրի Ավետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

 

 

  • Քննարկվել է

    28.04.2022 - 14.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3409

Տպել