Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի         N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

Պայմանավորված է ոստիկանության պարեկային ծառայության ենթակա շարային ստորաբաժանումներում սահմանված որոշ պաշտոնների միջև համապատասխանելիության ապահովման անհրաժեշտությամբ` հիմք ընդունելով պաշտոնների աստիճանակարգությունը:

 

  1. 2. Կարգավորման նպատակն ու բնույթը.

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 8-րդ հավելվածի 12-րդ և 13-րդ ենթակետերով, աշխատանքի վարձատրության 29-րդ և 27-րդ խմբերում, համապատասխանաբար ըստ նշված կետերի և վարձատրության խմբերի՝

- «Գնդի հրամանատարի տեղակալ» ոստիկանանական պաշտոնին հավասարեցվել և սահմանվել է «Պարեկային գումարտակի հրամանատար» նոր պաշտոնը, իսկ

- «Գնդի գումարտակի հրամանատար» պաշտոնին՝ «Պարեկային գումարտակի հրամանատարի տեղակալ» նոր պաշտոնը։

Այդուհանդերձ, ոստիկանության միասանական համակարգում ոստիկանական պաշտոնների աստիճանակարգության (պաշտոնների միջև համապատասխանության) ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված որոշման նախագծով նախատեսվում է.

- «Պարեկային գումարտակի հրամանատար» ոստիկանական նոր պաշտոնը հավասարեցնել, ոչ թե «Գնդի հրամանատարի տեղակալ»-ի այլ «Գնդի գումարտակի հրամանատար»-ի պաշտոնին, նախատեսելով աշխատանքի վարձատրության 27-րդ խմբում (29-րդ խմբի փոխարեն­­),

- «Պարեկային գումարտակի հրամանատարի տեղակալ» նոր պաշտոնը հավասարեցնել «Գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ»-ի պաշտոնին, ըստ այդմ նախատեսելով  վարձատրության 23-րդ խմբում (27-րդ խմբի փոխարեն)։

Նախագծի 2-րդ կետով նախատեսվում է որոշմամբ նախատեսվող փոփոխությունների գործողությունը տարածել ս/թ ապրիլի 3-ից հետո ծագած հարաբերությունների վրա, նկատի ունենալով, որ պարեկային ծառայության Շիրակի և Լոռու մարզերի նոր ձևավորվող ստորաբաժանումների հաստիքացուցակները սահմանող ՀՀ ոստիկանության պետի համապատասխան հրամանը ուժի մեջ է մտնում տվյալ օրվանից։  

Որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, քանի որ նույն թվաքանակի սահմաններում նախատեսվող նոր հաստիքներում նշանակումներ դեռևս կատարված չեն։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի         N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

     Ոստիկանության միասանական համակարգում ոստիկանական պաշտոնների միջև համապատասխանության  ապահովում։

  • Discussed

    28.04.2022 - 13.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3901

Print