Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
Պայմանավորված է ոստիկանության պարեկային ծառայության ենթակա շարային ստորաբաժանումներում սահմանված որոշ պաշտոնների միջև համապատասխանելիության ապահովման անհրաժեշտությամբ` հիմք ընդունելով պաշտոնների աստիճանակարգությունը:
- 2. Կարգավորման նպատակն ու բնույթը.
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 8-րդ հավելվածի 12-րդ և 13-րդ ենթակետերով, աշխատանքի վարձատրության 29-րդ և 27-րդ խմբերում, համապատասխանաբար ըստ նշված կետերի և վարձատրության խմբերի՝
- «Գնդի հրամանատարի տեղակալ» ոստիկանանական պաշտոնին հավասարեցվել և սահմանվել է «Պարեկային գումարտակի հրամանատար» նոր պաշտոնը, իսկ
- «Գնդի գումարտակի հրամանատար» պաշտոնին՝ «Պարեկային գումարտակի հրամանատարի տեղակալ» նոր պաշտոնը։
Այդուհանդերձ, ոստիկանության միասանական համակարգում ոստիկանական պաշտոնների աստիճանակարգության (պաշտոնների միջև համապատասխանության) ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված որոշման նախագծով նախատեսվում է.
- «Պարեկային գումարտակի հրամանատար» ոստիկանական նոր պաշտոնը հավասարեցնել, ոչ թե «Գնդի հրամանատարի տեղակալ»-ի այլ «Գնդի գումարտակի հրամանատար»-ի պաշտոնին, նախատեսելով աշխատանքի վարձատրության 27-րդ խմբում (29-րդ խմբի փոխարեն),
- «Պարեկային գումարտակի հրամանատարի տեղակալ» նոր պաշտոնը հավասարեցնել «Գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ»-ի պաշտոնին, ըստ այդմ նախատեսելով վարձատրության 23-րդ խմբում (27-րդ խմբի փոխարեն)։
Նախագծի 2-րդ կետով նախատեսվում է որոշմամբ նախատեսվող փոփոխությունների գործողությունը տարածել ս/թ ապրիլի 3-ից հետո ծագած հարաբերությունների վրա, նկատի ունենալով, որ պարեկային ծառայության Շիրակի և Լոռու մարզերի նոր ձևավորվող ստորաբաժանումների հաստիքացուցակները սահմանող ՀՀ ոստիկանության պետի համապատասխան հրամանը ուժի մեջ է մտնում տվյալ օրվանից։
Որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, քանի որ նույն թվաքանակի սահմաններում նախատեսվող նոր հաստիքներում նշանակումներ դեռևս կատարված չեն։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Ոստիկանության միասանական համակարգում ոստիկանական պաշտոնների միջև համապատասխանության ապահովում։
-
Քննարկվել է
28.04.2022 - 13.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3896
Տպել