Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ        

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

<>  2022 թվականի N –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքիանձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման.

1) նախաբանը «ջրային օրենսգրքի» բառերից հետո լրացնել «ջրային օրենսգրքի 30-րդ և 37.1-րդ հոդվածների,» բառերով.

 2) N2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) N3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ կետով.

«12. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի նախաձեռնությամբ՝ վարչական վարույթին ջրօգտագործողի ներգրավմամբ կամ ջրօգտագործողի դիմումի հիման վրա ջրօգտագործման թույլտվություններում կարող են կատարվել ջրօգտագործման թույլտվության պայմանների բովանդակային փոփոխություն չառաջացնող տեխնիկական վրիպակների շտկումներ։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    08.04.2022 - 27.04.2022

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Energy and natural resources, Economy, Economical, Energy (electricity, heat supply, gas supply systems), Water economy

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4188

Print

Related documents / links