Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
Իրավական ակտի հիմնավորում
“Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2017 թ. հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին” Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի որակի և քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը /հողային հաշվեկշիռը/` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի “Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին” N656 որոշման պահանջի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2016 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1059-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հողային հաշվեկշիռը: 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ընկած հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում կատարվել են նպատակային և գործառնական նշանակությունների, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների, ինչպես նաև ոռոգվող հողերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված փոփոխություններ: Անհրաժեշտ է վերոհիշյալ փոփոխություններն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հողային հաշվեկշռում:
Որոշման ընդունմամբ կկատարվի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն կարտացոլվեն 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռում: “Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2017թ. հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին” Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը հաստատվելուց հետո կհրապարակվի, ինչպես նաև ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կտրվածքով, կտեղադրվի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքում, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, կազմակերպություններն ու անձինք:
- Ակնկալվող արդյունքը
“Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2017թ. հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին” Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, կազմակերպություններն ու անձինք:
-
Discussed
13.09.2017 - 13.10.2017
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 10156
Print