Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

 

Իրավական ակտի հիմնավորում

 

“Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2017 թ.  հաշվետվության /հողային հաշվեկշռի/  մասին” Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  Որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի որակի և քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում:  Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը /հողային հաշվեկշիռը/` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

     Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի “Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին” N656 որոշման պահանջի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2016 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1059-Ն որոշմամբ հաստատվել է   Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հողային հաշվեկշիռը:  2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ընկած հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում կատարվել են նպատակային և գործառնական նշանակությունների, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների, ինչպես նաև ոռոգվող հողերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված փոփոխություններ: Անհրաժեշտ է վերոհիշյալ փոփոխություններն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հողային հաշվեկշռում:

Որոշման ընդունմամբ կկատարվի  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն կարտացոլվեն 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռում:  “Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման  վերաբերյալ 2017թ. հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին”  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  հաստատվելուց հետո կհրապարակվի, ինչպես նաև ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կտրվածքով, կտեղադրվի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքում, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, կազմակերպություններն ու անձինք:

  1. Ակնկալվող արդյունքը

  “Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման  վերաբերյալ 2017թ. հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին”  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, կազմակերպություններն ու անձինք:

  • Обсуждалось

    13.09.2017 - 13.10.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10152

Принт