Add to favourites
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 11.09.2017 17:27:26 | Նախագծի հիմնավորման վերաբերյալ տեղեկանքում նշված է, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով սահմանվել են մի շարք կարգավորումներ, որոնք փոխկապակցված են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգավորումների հետ: Տեղեկանքի «Առկա խնդիրների առաջարկվող լուծումները» բաժնում նշված է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգիրքը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով նախատեսված կարգավորումներին: Մինչդեռ, ներկայացված նախագծի 2-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխություններն որևէ առնչություն չունեն Օրենսգրքի ընդունումից հետո ընդունված այլ օրենքներին: Կարծում ենք, որ ճիշտ կլինի նշել, որ նշված փոփոխությունների նպատակն է վերացնել կամ կարգավորել ընդունված Օրենսգրքում առկա տեխնիկական վրիպակները կամ թերությունները: Մյուս կողմից, եթե այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը նախաձեռնում է վերացնել ընդունված Օրենսգրքի թերությունները, կարծում ենք, որ ճիշտ կլինի այդ մասով հանդես գալ առանձին նախաձեռնությամբ և կարգավորել Օրենսգրքում առկա բոլոր թերությունները: | Չի ընդունվել | Նախ և առաջ հայտնում ենք, որ նախագծի հիմնականում ուղղված է ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներում (այդ թվում` հարկային հարաբերություններ կարգավորող) կատարված փոփոխությունները ՀՀ հարկային օրենսգրքում տեղայնացնելուն: Ինչ վերաբերում է նախագծով առաջարկվող` որոշ տեխնիկական վրիպակներ շտկելու առաջարկությունը նախագծի հիմնավորման մեջ արտացոլելուն, ապա հայտնում ենք, որ յուրաքանչյուր իրավական ակտի նախագծի հիմնավորմամբ ներ¬կա¬յացվում են տվյալ նախագծով առաջարկվող առանցքային փոփոխությունները: Նշյալը բխում է 2012 թվականի ապրիլի 5-ի ՀՀ կառավարության նիստի արձանագրությունից քաղվածքի «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին» պահանջից: Բացի այդ, նշյալ քաղվածքի 14.2.3 բաժնի համաձայն, նորմատիվ իրավական ակտերում լրացումներ և փոփո¬խու¬թյուններ կատարելիս, պարտադիր չէ մանրամասն հիմնավորել այն հոդվածները, որոնց բովանդակությունը լրացուցիչ պարզաբանման կարիք չունի, ինչպես նաև հիմնավորումները հատկապես կարևորվում են և տեղին են այն դեպքերում, երբ ներկայացվում են համապատասխան իրավահարաբերությունների արմատապես նոր կարգավորումներ կամ նոր իրավական ակտ: Հայտնում ենք նաև, որ ՀՀ հարկային օրենքգրքի այլ տեխնիկական վրիպակներ շտկելու առաջարկության դեպքում պատրաստակամ ենք դրանք ներառել նախագծում: |
2 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 14.09.2017 20:06:32 | Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասում լրացում կատարել, նախատեսելով, որ, ըստ էության, ռոյալթի վճարվի նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից: Չնայած Օրենսգրքրի 198-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ռոյալթիի վճարողներ են հանդիսանում ընդերքօգտագործման թափոններից վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալու հանգամանքի, սակայն 197-րդ հոդվածի 2-րդ հոդվածով նախատեսված՝ ռոյալթիի սահմանումը չի վերաբերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքին: Կարծում ենք, որ պետք է տարանջատել ընդերքօգտագործման թափոնների գոյացման ժամանակահատվածները: Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը մետաղական օգտակար հանածոների արդյունահանում իրականացնող կազմակերպությունները վճարում էին բնօգտագործման վճար՝ արդյունահանված հանքաքարից և ռոյալթի՝ շահութաբերության 25 տոկոսը գերազանցող մեծությունից: 2012 թվականի հունվարի 1-ից վերանայվեց մետաղական օգտակար հանածոների արդյունահում իրականացնող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարի և ռոյալթիի հաշվարկման մոտեցումները՝ երկու վճարատեսակի փոխարեն սահմանվեց մեկ միասնական վճարատեսակ ռոյաթի, վերանայելով նաև ռոյալթիի հաշվարկման կարգը: Անցումային ժամանակահատվածի համար, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-284-Ն օրենքի 6-րդ հոդվածով սահմանվեց, որ 2011 թվականին կամ դրան նախորդող ժամանակահատվածներում մետաղական օգտակար հանածոների փաստացի մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում այդ մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար նշված օրենքով սահմանված ռոյալթի չի հաշվարկվում: Նման դրույթի սահմանումը նպատակ ուներ արդեն մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում բացառել այդ մետաղական օգտակար հանածոների մասով կրկնակի անգամ վճարելու դեպքը: Կարծում ենք, որ նույն խնդիրն առկա է նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարման մասով ռոյալթիի հաշվարկման դեպքում և անհրաժեշտ է բացառել կրկնակի հարկումը բոլոր այն դեպքերում, երբ այդ մետաղական օգտակար հանածոների մասով արդեն իսկ վճարվել է բնօգտագործման վճար: |