ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ 2022-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման
նախագծի ընդունման անհրաժեշտության
1.Անհրաժեշտությունը
«Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նախապատրաստման համար հիմք են հանդիսացել <<Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին>> և <<Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխան դրույթները, ՀՀ կառավարության 2021թվականի օգոստոսի 18-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին>> N1363-Ա որոշման հավելվածի <> բաժնի ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ոլորտի վերաբերյալ դրույթները: ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածում օգտագործվել են նաև ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 15-ի նիստի N10 արձանագրության 13-րդ կետով հավանություն տրված ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2018-2030 թվականների ռազմավարությունում և ֆինանսավորման ծրագրում ներառված այն դրույթները, որոնք վերաբերվում են նաև 2022-2031թթ։․
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2018-2021 թվականների ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում որոշակի խնդիրներ լուծվել են: Միաժամանակ առաջացել են նոր խնդիրներ, պահանջներ և անելիքներ, որոնք պետք է սահմանվեն ՀՀ կառավարության որոշմամբ:
3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը`
Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովում` ուղղված ոլորտի կայուն զարգացմանը, բոլոր (այդ թվում վարձակալի կողմից չսպասարկվող) բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների շարունակական բարելավմանը, համակարգերի արդյունավետ կառավարման և արդիականացման ապահովմանը: Պետք է նշել նաև, որ վերը նշված արձանագրային որոշումն ուժը կորցրած է ճանաչել:
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում ամփոփվել են 2018-2021թվականներին կատարված աշխատանքները, սահմանվել են արդի խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները և ակնկալվող արդյունքները:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից:
6.Ակնկալվող արդյունքը
Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի հետագա զարգացում, համակարգերի արդիականացում, բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների շարունակական բարելավում:
- Տեղեկատվություն
«Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թ.թ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նախապատրաստան համար հիմք են հանդիսացել՝ <<Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին>> և <<Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխան դրույթները, ՀՀ կառավարության 2021թվականի օգոստոսի 18-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին>> N1363-Ա որոշման հավելվածի <> բաժնի ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ոլորտի վերաբերյալ դրույթները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ջրային կոմիտե
-
Discussed
28.03.2022 - 12.04.2022
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 4332
Print