Հիշել նախագիծը

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ 2022-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների  ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման 

նախագծի ընդունման անհրաժեշտության

 

          1.Անհրաժեշտությունը

       «Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նախապատրաստման համար հիմք են հանդիսացել <<Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին>> և <<Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխան դրույթները, ՀՀ կառավարության 2021թվականի օգոստոսի 18-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին>> N1363-Ա որոշման հավելվածի <> բաժնի ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ոլորտի վերաբերյալ դրույթները: ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածում օգտագործվել են նաև ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 15-ի նիստի N10 արձանագրության 13-րդ կետով հավանություն տրված  ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2018-2030 թվականների ռազմավարությունում և ֆինանսավորման ծրագրում ներառված այն դրույթները, որոնք վերաբերվում են նաև 2022-2031թթ։․

      2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2018-2021 թվականների ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում որոշակի խնդիրներ լուծվել են: Միաժամանակ առաջացել են նոր խնդիրներ, պահանջներ և անելիքներ, որոնք պետք է սահմանվեն ՀՀ կառավարության որոշմամբ:

      3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը`

Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովում` ուղղված ոլորտի կայուն զարգացմանը, բոլոր (այդ թվում վարձակալի կողմից չսպասարկվող) բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների շարունակական բարելավմանը, համակարգերի արդյունավետ կառավարման և արդիականացման ապահովմանը: Պետք է նշել նաև, որ վերը նշված արձանագրային որոշումն ուժը կորցրած է ճանաչել:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      «Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների  ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում ամփոփվել են 2018-2021թվականներին կատարված աշխատանքները, սահմանվել են արդի խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները և ակնկալվող արդյունքները:

    5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

      ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից:

    6.Ակնկալվող արդյունքը

 Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի հետագա զարգացում, համակարգերի արդիականացում, բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների շարունակական բարելավում:

  1. Տեղեկատվություն

 «Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թ.թ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

     «Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նախապատրաստան համար հիմք են հանդիսացել՝  <<Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին>> և <<Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխան դրույթները, ՀՀ կառավարության 2021թվականի օգոստոսի 18-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին>> N1363-Ա որոշման հավելվածի <> բաժնի ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ոլորտի վերաբերյալ դրույթները։

 

                                

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարության ջրային կոմիտե

  • Քննարկվել է

    28.03.2022 - 12.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4329

Տպել