Հիշել նախագիծը

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ 2022-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների  ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում ամփոփվել են 2018-2021 թվականներին կատարված աշխատանքները, սահմանվել են արդի խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները և ակնկալվող արդյունքները:

Նպատակը՝ ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովում` ուղղված ոլորտի կայուն զարգացմանը, բոլոր (այդ թվում վարձակալի կողմից չսպասարկվող) բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների շարունակական բարելավմանը, համակարգերի արդյունավետ կառավարման և արդիականացման ապահովմանը:

Ակնկալվում է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի հետագա զարգացում, համակարգերի արդիականացում, բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների շարունակական բարելավում:

  • Քննարկվել է

    28.03.2022 - 12.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4325

Տպել