Add to favourites

Under development

««ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

--------   ------------------- 2022 թ. N ----------- -Ն

««ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ  ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ  ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ  ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ  ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1725-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն ԵՎ  2003 ԹՎԱԿԱՆԻ  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի  13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գրանցման համարը՝210.01604, հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք Կենտրոն թաղամաս թիվ 119 մարզադպրոց) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը ՝ 85.210.01605, հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր Օրբելու եղբայրներ փողոց 1):
  2. Սահմանել, որ`

1) «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում  միացված  իրավաբանական անձի իրավունքներն ու  պարտականություները՝ փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն կատարվելու են «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

  1. «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  համալիր  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) երկամսյա ժամկետում ապահովել գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման  աշխատանքների կատարումը,  հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  համալիր  մանկապատանեկան մարզադպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները:

        2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին  ենթակետի աշխատանքների ավարտից հոտ մեկամսյա ժամկետում ապահովել «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական և «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  համալիր  մանկապատանեկան մարզադպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության սույն որոշումից բխող փոփոխված կանոնադրության  պետական գրանցումը:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում`

1) «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2021 թվականի օգոստոսի 20-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 43/0021 պայմանագրում կատարել  սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություն,

2) «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  համալիր  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 2018 թվականի նոյեմբերի 8-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհա­տույց օգտագործման N 207/0018 պայմանագրում սույն որոշումից  բխող փոփո­խություն կատարելու մասին համաձայնագիր: Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  համալիր  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

  1. 6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» № 1725-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  համալիր մանկապատանեկան մարզադպրոց»  բառերով:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» № 1636-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին»№ 1277-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել 12-րդ պարբերությունը.

2) 18-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  համալիր մանկապատանեկան մարզադպրոց»:

 

 

  • Discussed

    25.03.2022 - 12.04.2022

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6654

Print

Related documents / links

Suggestions

Արմեն Պետրոսյան

12.04.2022

Դպրոցների միացումը հարմար չի լինի թե՛ աշակերտների, թե՛ ծնողների, և թե՛ դպրոցների անձնակազմի համար։ Նպատակահարմար կլինի 2 դպրոցներն էլ շարունակեն իրենց աշխատանքը։Ինչ զարգացման մասին է խոսքը ,եթե մինչ այս ոչ մի փորձ չի արվել զարգացնելու:Ինչու է սաների թվաքանակով ավել, մարզական արդյունքներով մի քանի անգամ բարձր, մարզական գույքի և շենք-շինության խնդիր չունեցող մարզադպրոցը միանում որպես կցորդ ավելի զգալի փաստացի քիչ սաներ ունեցող, մարզական արդյունքներով բավականին ցածր, գույք չունեցող և շենքային պայմանները վատ վիճակում մարզադպրոցին։Նախագիծը ստեղծողը խորը չի մտածել կամ չի գիտակցում կամ չի գնահատել ռիսկերը։ Մեր կառավարությունը պետք է հետ ուղարկի այս անհեթեթ նախագիծը։

Մայրամ Եղիազարյան

11.04.2022

Ես դեմ եմ ձեր որոշմանը ,սխալ է , ինչպես կարելի այպիսի անհեթեթ որոշումներ կայացնել ինչը վնասում է Հրազդանի բնակչությանը և մարզադպրոցի սաներին։

Գոռ Գալստյան

07.04.2022

Հետաքրքիր է, այս կայքում նախագծի վերաբերյալ այսքան դեմ քվեարկելը և բացասական կարծիքները կարող են դեր խաղալ նախագծի հետկանչին կամ ընդհանրապես չընդունեն։ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ.Մեր երկրում հասունացե՞լ է այն պահը,թե ինչպես դեմոկրատական երկրներում կարող են նման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում բացասական կարծիքները և քվեարկությունները դեր խաղալ նախագծի հետագա ճակատագրին։

See more