ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
-------- ------------------- 2022 թ. N ----------- -Ն
««ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1725-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գրանցման համարը՝210.01604, հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք Կենտրոն թաղամաս թիվ 119 մարզադպրոց) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը ՝ 85.210.01605, հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր Օրբելու եղբայրներ փողոց 1):
- Սահմանել, որ`
1) «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականություները՝ փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն կատարվելու են «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
- «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) երկամսյա ժամկետում ապահովել գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները:
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հոտ մեկամսյա ժամկետում ապահովել «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական և «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սույն որոշումից բխող փոփոխված կանոնադրության պետական գրանցումը:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում`
1) «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2021 թվականի օգոստոսի 20-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 43/0021 պայմանագրում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություն,
2) «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 2018 թվականի նոյեմբերի 8-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 207/0018 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր: Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
- 6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» № 1725-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան համալիր մանկապատանեկան մարզադպրոց» բառերով:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» № 1636-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին»№ 1277-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել 12-րդ պարբերությունը.
2) 18-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան համալիր մանկապատանեկան մարզադպրոց»: