Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի թիվ 229-Ն որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի թիվ 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 73-Ն որոշման N 1 հավելվածում, որով նախատեսվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նոր՝ «Ոստիկանական գործ» մասնագիտությունը և «Ոստիկան» որակավորումը։ Նշված մասնագիտության և որակավորման համար միջնակարգ կրթության հիմքով ուսումնառության տևողությունը սահմանվել է 6 ամիսը։
Ելնելով ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու անհրաժեշտությունից՝ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 331-Ն որոշմամբ նշված մասնագիտության և որակավորման համար ուսումնառության տևողությունը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը սահմանվել է 3 ամիսը, իսկ դրանից հետո՝ 6 ամիսը։ Հետագայում, 2016, 2018 և 2019 թվականներին ՀՀ կառավարության համապատասխանաբար 85-Ն, 209-Ն և 1951-Ն որոշումներով ուսումնառության 3-ամսյա տևողության ժամկետի պահպանումը երկարաձգվել է երկուական տարով։ Վերջին անգամ երկարաձգված ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ն է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նույնպես արդիական է ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ երկարաձգել երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
Բացի այդ, ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի թիվ 1113-Ն որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման N1 հավելվածում, որով նախատեսվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության նոր՝ «Պարեկ» որակավորումը։ Այդ որակավորման համար ուսումնառության տևողությունը միջնակարգ կրթության հիմքով մինչև 2023 թվականի հունվարի 1-ը սահմանվել է 5 ամիսը, իսկ դրանից հետո՝ 6 ամիսը։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ներկայումս ընթանում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման երրորդ հոսքի ընդունելությունը, որի արդյունքներով 5-ամյա ուսուցումը «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 18-ից մինչև դեկտեմբերի 17-ը։ Դրան հաջորդելու է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման չորրորդ հոսքի ընդունելության և ուսուցման գործընթացը, որը, փաստորեն, իրականացվելու է 2023 թվականի ընթացքում:
ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից բխող՝ հանրապետության ողջ տարածքում ոստիկանության պարեկային ծառայության ամբողջական գործարկման խնդրի կատարման օպերատիվությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը երկարաձգել մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նույնպես արդիական է ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ երկարաձգել երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը երկարաձգել մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ կերկարաձգվի երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը կերկարաձգվի մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
-
Discussed
22.03.2022 - 06.04.2022
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Police
Views 4123
Print