Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

             ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի թիվ 229-Ն որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի թիվ 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 73-Ն որոշման N 1 հավելվածում, որով նախատեսվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նոր՝ «Ոստիկանական գործ» մասնագիտությունը և «Ոստիկան» որակավորումը։ Նշված մասնագիտության և որակավորման համար միջնակարգ կրթության հիմքով ուսումնառության տևողությունը սահմանվել է 6 ամիսը։

        Ելնելով ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու անհրաժեշտությունից՝ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 331-Ն որոշմամբ նշված մասնագիտության և որակավորման համար ուսումնառության տևողությունը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը սահմանվել է 3 ամիսը, իսկ դրանից հետո՝ 6 ամիսը։ Հետագայում, 2016, 2018 և 2019 թվականներին ՀՀ կառավարության համապատասխանաբար 85-Ն, 209-Ն և 1951-Ն որոշումներով ուսումնառության 3-ամսյա տևողության ժամկետի պահպանումը երկարաձգվել է երկուական տարով։ Վերջին անգամ երկարաձգված ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ն է:

        Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նույնպես արդիական է ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ երկարաձգել երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

     Բացի այդ, ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի թիվ 1113-Ն որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման N1 հավելվածում, որով նախատեսվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության նոր՝ «Պարեկ» որակավորումը։ Այդ որակավորման համար ուսումնառության տևողությունը միջնակարգ կրթության հիմքով մինչև 2023 թվականի հունվարի 1-ը սահմանվել է 5 ամիսը, իսկ դրանից հետո՝ 6 ամիսը։ 
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ներկայումս ընթանում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման երրորդ հոսքի ընդունելությունը, որի արդյունքներով 5-ամյա ուսուցումը «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 18-ից մինչև դեկտեմբերի 17-ը։ Դրան հաջորդելու է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման չորրորդ հոսքի ընդունելության և ուսուցման գործընթացը, որը, փաստորեն, իրականացվելու է 2023 թվականի ընթացքում:

       ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից բխող՝ հանրապետության ողջ տարածքում ոստիկանության պարեկային ծառայության ամբողջական գործարկման խնդրի կատարման օպերատիվությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը երկարաձգել մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նույնպես արդիական է ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ երկարաձգել երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը երկարաձգել մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության  կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ կերկարաձգվի երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը կերկարաձգվի մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

  • Քննարկվել է

    22.03.2022 - 06.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4244

Տպել