Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 679-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի Թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1913-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի Հացահատիկին, դրա արտադրմանը, պահմանը, վերամշակմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 22-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1438-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1750-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին և Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը և անասնաբուժական վերահսկողության իրականացման ժամանակ ընդունվող ակտերի օրինակելի ձևերը հաստատելու մասին N 1230-Ն որոշումը.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
21.03.2022 - 05.04.2022
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 3977
Print