Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________________2022 թվականի   N  - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության  2005 թվականի մայիսի 25-ի Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 679-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի Թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1913-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի Հացահատիկին, դրա արտադրմանը, պահմանը, վերամշակմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին  N 22-Ն  որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1438-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1750-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին և Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը և անասնաբուժական վերա­հսկողության իրականացման ժամանակ ընդունվող ակտերի օրինակելի ձևերը հաստատելու մասին N 1230-Ն որոշումը.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    21.03.2022 - 05.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3974

Принт