Add to favourites

Under development

«ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----------- 2022 թվականի N ------ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման՝
  • նախաբանում ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ» բառերը փոխարինել ««Կրթության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ» բառերով,
  • հավելվածի՝

ա․ «091 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» բաժինը լրանցնել նոր պարբերությամբ՝  հետևյալ բովանդակությամբ. «

 

0913 Քույրական գործ

091301.00.6

Քույրական գործ

Քույրական գործի բակալավր

»:

բ․ անգլերեն մասի «091 HEALTH CARE» բաժինը լրանցնել նոր պարբերությամբ՝  հետևյալ բովանդակությամբ. «

 

0913 Nursing

091301.00.6

Nursing

Bachelor of Science in Nursing/BSN

»:

       

գ․ ռուսերեն մասի «091 ЗДРАВООХРАНЕНИЕ» բաժինը լրանցնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «

0913 Сестринское дело

091301.00.6

Сестринское дело

 

Бакалавр сестринского дела

 

»:      

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    14.03.2022 - 30.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4987

Print

Suggestions

Անդրանիկ Աթոյան

19.03.2022

Կարծումեմ, որ նման քայլի գնալ չի կարելի, քանի որ ինչպես Երևանում, այնպեսել մարզերում կան և պետական և ոչ պետական քոլեջներ և ուսումնական հաստատություններ, որտեղ ուսուցանվում է 《քույրական գործ 》 մասնագիտությունը, մասնավորապես Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում, Մխիթար հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում և շատ այլ քոլեջներում։ Նման ֆակուլտետի բացումը էլ ավելի կծանրաբեռնի ԲՈՒՀ-երի ծանրաբեռնվածությունը, քանի որ օրինակ Մ.Հերացու անվան բժշկական համալսարանը դիմորդների պակաս չունի, իսկ առջևում նպատակ է դրել ավելացնել և մաքսիմալի հասցնել արտասահմանցի ուսանողների քանակը, իսկ հավելյալ ֆակուլտետի բացումը ավելի կծանրաբեռնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատանքը, միաժամանակ անգործ թողնելով այլ քոլեջների և ուսումնարանների դասախոսական կազմերին։ Ես կարող եմ առաջարկել, որ եթե կա աշխատաշուկայում բուժքույրերի և բուժակների պակաս, իրականացվի մի ծրագիր, ըստ որի բժշկական համալսարաններում սովորող ուսանողները սկսած 4-րդ կուրսից կստանան լիցենզիա աշխատելու 《քույրական գործ》 մասնագիտությամբ, միաժամանակ լուծելով և ուսման վարձի խնդիրը, և կլրացնեն աշխատաշուկան և ձեռք կբերեն մասնագիտական պրակտիկ գիտելիքներ, քանի որ նրանցից շատերն այդկերպ աշխատում են, ուղակի այն օրենքով չի կարգավորվում ։ Ինչպես նաև կառաջարկեմ Ձեզ, որպեսզի հնարավորության դեպքում վերականգնվի մանկաբուժական ֆակուլտետը , քանի որ նրա բացակայությունը էապես ազդում է հանրային առողջության վրա։ Շնորհակալություն

See more