Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 737-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով  սահմանված է  դրամական օգնության տրման դեպքերն ու չափը, առանց դիմում ներկայացնելու պահանջի։ Նշած դրամական օգնության գումարները, յուրաքանչյուր տարվա համար  նախատեսվում (հաշվարկվում) և վճարվում են պետական մարմինների  տվյալ տարվա բյուջետային միջոցների հաշվին և դրա սահմաններում, իսկ յուրաքանչյուր տարվա բյուջեն նախատեսվում և հաստատվում է տվյալ բյուջետային տարվա ծախսերը (ստանձնած պարտավորությունները) կատարելու համար («Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1․2 հոդվածի 11-րդ մաս)։ Ըստ այդմ, յուրաքանչյուր տարվա բյուջետային ծախսերի պլանավորման և կատարման կանխատեսելիության ապահովման տեսանկյունից կարևորվում է պարտավորությունների ծագման (ստանձնման)  ժամկետների  սահմանումը, քանի որ հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել օրենսդրության հիման վրա ստանձնած պարտավորությունների ժամանակին կատարման անհնարինության։

Նախագծով նախատեսված 1-ին կետի 3-րդ ենթակետի փոփոխությունները պայմանավորված են «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի փոփոխություններով:

 

2. Կարգավորման նպատակն ու բնույթը.

        Որոշման նախագծով առաջարկվում է  ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ դրամական օգնություն հատկացնելու համար սահմանել դիմումների ներկայացման վեցամսյա ժամկետ:

 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծն անուղղակիորեն բխում է 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշման հավելվածի 6.10-րդ կետից: 

 

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

 

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

6. Ակնկալվող արդյունքը

Քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրվող դրամական օգնությունների գծով ստանձվող պարտավորությունների պատշաճ կատարում։

  • Discussed

    01.03.2022 - 16.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4053

Print